Անդրեաս Ղուկասյանը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից հանդիպում է պահանջում
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 13-ին դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ խնդրելով հարուցել միջազգային հետաքննություն ապրիլին Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ, որպեսզի բացահայտվի նախահարձակ կողմը:
Նամակին կից ներկայացվել է տեսագրություն, որտեղ հայ զինվորները ապրիլի 2-ին՝ ժամը 4-ի սահմաններում արձանագրում են ադրբեջանցի զինվորների ներթափանցումը արցախյան պաշտպանական դիրքեր:
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց այսօր հրավիրած ասուլիսում նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը հայտնեց, որ տեսագրությունը դիտել են կես մլն մարդ Ադրբեջանից, Հայաստանից, Արցախից ու ամոբղոջ աշխարհից:
«Մենք այսօր եկել ենք այստեղ՝ պահանջելու հանդիպում, հասկանալու, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, եթե չեն ձեռնարկվել, ապա ինչո՞ւ: Մենք այս ճանապարհով լրացնում ենք բացը, որը թողել են մեր պետական մարմինները»,-ասաց Ղուկասյանը:
Նրա խոսքով, իրենք միջազգային կառույցներին կտրամադրեն պատշաճ ապացույցներ ռազմական գործողությունների մասին, որոնց հետևանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ, զինծառայողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան