Ցանկացած լավ օրինակ մեզանում պետք է լինի շարունակելի. Արսեն Քարամյան
Այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շարջանում բացվեց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բանակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարանային շենքային համալիրը:
Բացման հանդիսավոր արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը նշեց, որ համալիրը բաղկացած է 7 շենքից՝ 492 բնակարանով. «Ավան 4 համալիրի շահառուների մեջ ընդգրկված են երտասարդ մանկավարժներ, դասախոսներ, գիտնականներ, բանկային ոլորտի աշխատակիցներ, պետծառայողներ, ծրագրավորողներ»:
Նա տեղեկացրեց, որ համալիրի շինարարության երեք տարիների ընթացքում հստակ գործել է 430 աշխատատեղ, իսկ պայմանագրային 270 աշխատատեղ է եղել, իսկ աշխատողների միջին աշխատավարձն էլ բարձր է եղել մեզանում ընդունված միջին աշխատավարձի չափից:
«Մի քանի ամիս առաջ մեկնարկել է Ավան 5-ի շինարարությունը, որն ընթանում է լայն թափով: Շուրջ երկու տարի հետո մենք կունենանք բնակարանամուտը: Մոտ օրերս նախատեսվում է նաև նոր հողահատկացման հարցի լուծում և դրանով կունենանք իսկապես այս ծրագրերի գոհարը հանդիսացող քանակական ճարտարապետական լուծումներով ամենամեծ համալիրը, որը կամփոփի մոտ 700 բնակարան: Մի քանի տարբերակ է քննարկվում և Ավան համայնքում և Քանաքեռ Զեյթուն համայնքում, ընդունված որոշումների մասին մեր հանրությունը, երիտասարդ ընտանիքները պատշաճ կարգով կծանուցվեն: Այս պահի դրությամբ ունենք շուրջ 560 վճարողունակ շահառուի պահանջարկ, որը չենք կարողացել բավարարել և հասկանում ենք, որ պարտավոր ենք այդ մարդկանց դիմումներին ընթացք տալ»,-հայտնեց Քարամյանը:
«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բանակարանային ապահովության սոցիալական ծրագիրն ավարտվելու է 2018 թվականի մարտ-մայիս ամիսներին. «Ծրագիրն անց է կացվում Հանրապետության նախագահի բարձր հովաու ներքո և այն կավարտվի 2018 թվականին, քանի որ ավարտվում է մեր հանրապետության գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը և պարտավոր ենք լինելու ամփոփելու վերջին տասը տարվա ընթացքում կատաված աշխատանքը»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հնարավոր է 2018-ից հետո էլ հնարավոր է գտնվեն մարդիկ, ովքեր այսպիսի ծրագիր սկսեն, նա պատասխանեց. «Ցանկացած լավ օրինակ մեզանում պետք է լինի շարունակելի՝ անկախ նրանից ովքեր կանեն դա»:
Ինչ վերաբերում է շահառուների կողմից արդեն ձեռք բերված բնակարանների վերավաճառումներին՝ Քարամյանն ասաց. «Մարդու մասնավոր սեփականությունը որևէ կերպ, որևէ մեկի կողմից սահմանափակման ենթակա չէ, դա կլինի սահմանդրական խախտում: Գյուքի տիրապետման պահից սկսած շահառուն որպես սեփականատեր ազատ է վարվել այնպես, ինչպես ցանկանում է: Չեմ բացառում, որ մարդիկ ինչ-որ խնդիրներից ելնելով են վաճառում, սակայն չեմ բացառում էլ, որ կան չարաշահումներ, երբ վաճառում են կրկնակի գնով: Չնայած գործերի քննության ժամանակ հստակ դիտարկում ենք կարիքավորությունը, սակայն այնպես չէ, որ մեզ հաջողվում է հստակ տիրապետելի դարձնել այս գործընթացը»:
Կազմակերպության նախագահը հիշեցրեց, որ ծրագիրը սկսելու պահից բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը 560 դոլարին համարժեք դրամ է: Ծրագրին կարող են դիմել երտասարդ այն ընտանքիները, որոնք ունեն բնակարանային ապահովման խնդիր, որոնք կճանաչվեն վարկունակ, ամուսինների հանրագումարային տարիքը չպետք է գերազանցի 78 տարին: Իսկ վարկունակության գնահատումը իրականացվում է բանկի կողմից և ներկայացված աշխատավարձի չափն առնվազն 60 տոկոսի չափով պետք է փակի վարկի գումարը, իսկ մնացած 40 տոկոսը շահառուի նորմալ կենսագործունեություն ծավալելու համար:
Նշենք, որ համալիրի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին