Այսօր ինձ համար կրկնակի տոն է. Համազգային թատրոնի տնօրեն
Այսօր Ավան վարչական շարջանում բացված բազմաբնակարանային շենքային համալիրում բնականամուտ տոնեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
«Այսօր ինձ մոտ կրկնակի տոն է՝ լրանում է իմ ամուսնության երկրորդ տարին և հենց այսօր ես բնակարատամուտ եմ տոնում: Շատ ուրախ եմ, որ փոքրիկս կմեծանա այստեղ: Ուզում եմ, որ նոր բնակարանում մեր փոքրիկն ունենա եղբայներ, քույրեր: Ուզում եմ իմ բնակարանում էլ ստեղծել այն, ինչ հայրս է ստեղծել մեզ համար»,-լրագրողների հետ կիսվեց արվեստագետը:
Նա նշեց, որն իրենց թատրոնից ութ հոգի «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բանակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում բնակարան է ձեռք բերել:
Բնակարանամուտ տոնող երկու երեխաների մայր Հասմիկ Ներսիսյանն էլ պատմեց, որ բավականին երկար են փնտրել բնակարան ու ցանկացել ենք հենց այս ծրագրում ընդգրկվել. «Շատ գոհ ենք, որ ընդգրկվեցինք այս ծրագրում: Մեր բնակարանը երեք սենյականոց է, իմ և ամուսնուս աշխատավարձն այդքան էլ բարձր չէ, բայց կարողանում ենք մեր հիփոթեքը փակել: Բնակարանի պայմանները շատ եմ հավանում, իմ պատկերացրածից անգամ լավ է, թե որակային, թե հարմարավետության ամռումով»:
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած լավ օրինակ մեզանում պետք է լինի շարունակելի. Արսեն Քարամյան
- Նախագահը մասնակցել է բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքի բացման արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին