Վրաստանի ՆԳՆ-ն Ռուսաստան հասնելու այլընտրանքային ճանապարհ է առաջարկում... Բաքվով
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Վրաստանից Ռուսաստան մեկնել ցանկացողների համար առաջարկել է այլընտրանքային ճանապարհ՝ շրջանցելու Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը, որը փակ է սելավի պատճառով:
«Ջավախք ինֆո»-ի հաղորդմամբ՝ Վրաստանից Ռուսաստան մեկնողները կարող են անցնել վրաց-ադրբեջանական սահմանը, հասնել Բաքու և այնտեղից հասնել մինչև Մախաչկալա (Դաղստան):
Աղբյուրը հիշեցնում է, որ վրաց-ադրբեջանական սահմանագոտում գործում է երեք մաքսային անցակետ. «Վախթանգիս»-ը, որը գտնվում է Քվեմո Քարթլի տարածաշրջանում (Արևելյան Վրաստան), «Կարմիր կամուրջ»-ը, որը նույնպես գտնվում է նաև Քվեմո Քարթլիում ի ‹‹Ցոդնա››-ն, որը գտնվում է Լագոդեխի շրջանում (Կախեթի, Արևելյան Վրաստան):
Վրաստանի ՆԳՆ-ից հիշեցնում են, որ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 134-135 կիլոմետր հատվածով երթևեկելը արգելվում է:
Սողանքը Վրաստանի ռազմվարական մայրուղիում տեղի է ունեցել հունիսի 23-ին: Թերեք գետը փոխել է իր հունը և փակել 800 մետր երկարությամբ ավտոմայրուղին: Ըստ նախնական տվյալների, գետի բնականոն հունը վերադարձնելու և ճանապարհի վնասված հատվածը վերականգնելու համար կապահնջվի մոտ երկու շաբաթ:
Հունիսի 25-ին, Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հանձնարարմամբ, քաղաքացիները, ովքեր սողանքի հետևանքով մնացել են ճանապարհին, վրաց-ռուսական սահման են տեղափոխվել ուղղաթիռով:
Մինչև 60 մարդ էլ օդային ճանապարհով Կազբեկ գյուղից տեղափոխվել են Դարյալյան կիրճ, այնուհետև մինչև Կազբեկի անցակետ տուրիստներին տեղափոխել են ոստիկանական մեքենաներով:
Հարակից հրապարակումներ`
- Լարսի փակ լինելու պատճառով երեխաները Սոչիից չեն կարողանում վերադառնալ
- Քարաթափման հետևանքով Վերին Լարսի անցակետը մոտ մեկ շաբաթ փակ կլինի
- Ծիրան արտահանողները Լարսի փակվելու հետևանքով վնասներ են կրում
- Վերին Լարսի անցակետը փակ կլինի մեկ շաբաթ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան