«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 13-րդ կինոփառատոնի ժյուրի նախագահն է հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ լավ լուրը հայտնեց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Հազիվ համաձայնվեց: Չէր համաձայնվում: Ես շատ ուրախացա»,- ասաց նա:
Ըստ Հ. Խաչատրյանի, Հայաստանում կան մարդիկ, որոնց աշխարհը պետք է տեսնի, իմանա:
««Ոսկե ծիրան»փառատոնն այն հարթակն է, որտեղից անուններն, անշուշտ, դուրս են գալիս: Տիգրան Մանսուրյանը որպես արվեստագետ, անձ, քաղաքացի, հայ մարդ, շատ կարևոր է»,- նշեց փառատոնի հիմնադիր տնօրենը:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն. Շատերը պատերազմի լուրերից հետո վախենում էին գալ Հայաստան
- «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
- «Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին