
Էլեկտրաէներգիայի նոր հաշվիչներ՝ Ավանում բացված նոր համալիրում
Ավան վարչական շրջանում բացված համալիրի բազմաբնակարան շենքերում տեղադրվել են Էլեկտրաէներգիայի արդիականացված հաշվիչներ` հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ավտոմատացված հաշվառման համակարգի սպասրկման ծառայության պետ Միքայել Կուդոյանը:
«Այս շենքերը ներառված են ՀԷՑ-ի կողմից ներդրվող նոր արդիական էլեկտրաէներգիայի ավտոմատացված համակարգի մեջ: Համակարգի մեջ ընդգրկված բոլոր բաժանորդներն իրենց հաշվիչների ցուցմունքները կկարողանան տեսնել օնլայն ձևով, ինչպես նաև կկարողանան տեսնել նախորդ օրերին ծախսած իրենց էլեկտրաէներգիան»,-ասաց նա:
Միքայել Կուդոյանն ասաց, որ մուտքերի ու վերելակների հոսանքի ծախսը ևս հաշվվում է այդ ավտոմատ հաշվիչների միջոցով, իսկ դա իրավունք կունենա ստուգել համատիրության կողմից լիազորված անձը:
ՀԷՑ պաշտոնյան նշեց, որ բոլոր շենքերի մուտքի մոտ ցուցանակներ են փակցված, որտեղ բնակիչները կարող են ծանոթանալ համակարգին միանալուն:
«Ամենակարևորն այն է, որ բաժանորդը տանը նստած կարող է տեսնել իր հաշվիչի ծախսը ներկա պահին, կամ կես ժամ առաջ ինչ ծախս է ունեցել, իսկ որևէ միջամտություն հաշվիչի աշխատանքին բնակիչներն անմիջապես կարող են տեսնել: Այս համակարգը բացառում է էլեկտրիկ հասկացողությունը, քանի որ բաժանորդների սահմանված կարգով վճարումը չկատարելու դեպքում այն հոսանքն ավտոմատ անջատում է»,-ավելացրեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ինձ համար կրկնակի տոն է. Համազգային թատրոնի տնօրեն
- Ցանկացած լավ օրինակ մեզանում պետք է լինի շարունակելի. Արսեն Քարամյան
- Նախագահը մասնակցել է բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքի բացման արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին