Մենք գնում ենք ընտրության քաղաքական հայացքներով, թե ով է Ռուսաստանին մոտ, ով մոտ չէ. Բագրատյան
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկվում էր հայ-ռուսական ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարություններին:
«Թուրքիան մեր ստրատեգիական թշնամին է, և թուրքերն էլ մեզ համարում են ստարտեգիական թշնամի, իսկ ռուսներին մենք համարում ենք ստարտեգիական դաշնակից, բայց չգիտենք՝ ռուսները մեզ ինչ են համարում: Սա պետք է ընդունել: Նրանց արածները մեր նկատմամբ հակասական են: Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ 15 թվի ջարդերը եղել են ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլ նաև Արևելյան Հայաստանում՝ Ղարսը, Արդահանը, Բայազետը, դրանք Արևելյան Հայաստան են: Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ 4 անգամ Ղարսը գրավել, հետ է տրվել, թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ Վանի ապստամբությունը հաղթեցինք, բայց երբ մտավ թուրքական բանակը, ռուսական բանակը հետո հետ քաշվեց, Վան էլ չկար», -Շարմազանովին հիշեցնում էր Բագրատյանը:
Պատգամավորը նկատեց, որ երիտասարդները պետք է իմանան պատմությունը, և ինքը այստեղ ոչ թե հակառուկ է հանդես գալիս, այլ պատմությունն է փոխանցում, ելույթ է ունենում սերունդների համար:
«Մենք անընդհատ գովում ենք...ու 17 թվին (խորհրդարանական ընտրություններին) գնում ենք քաղաքական հայացքներով, թե ով է Ռուսաստանին մոտ, ով մոտ չի: Ես Հայաստանին եմ մոտ: Եվ ես ընդհանրապես թքած ունեմ՝ ով ինչ է մտածում: Ձեզանից պակաս կապեր չունեմ Ռուսաստանում, բայց ես ինձ երբեք թույլ չեմ տվել քծնելու», -հավելեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան