Լարսի անցակետի բացման համար արվում է հնարավորինը. Վաչե Գաբրիելյան
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք 45 օր անցակետի փակ մնալը աղետալի ազդեցություն չի ունենա գյուղատնտեսության վրա, նշեց, որ անում են հնարավորինը, որպեսզի արագացնեն Լարսի անցակետի բացումը:
«Բնական աղետների դեմ, բնականաբար, այլ միջոցներով պայքարել հնարավոր չէ, և մենք մեր գործընկների հետ անում ենք հնարավորինս արագ հարթելու խնդիրները»,- նշեց Վաչե Գաբրիելյանը՝ հավելելով, որ խնդիրը գտնվում է ՀՀ վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում, աշխատանքներ են տարվում նաև տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների նախարարությունների կողմից, որոնք իրենց գործընկների հետ ամենօրյա կապի մեջ են:
Հարցին, թե ինչպես կբացատրեն Հայաստանի համար կենսական նշանակության ունեցող ճանապարհի ամեն տարվա փլուզումները, Վաչե Գաբրիելյանն ասաց, որ դա կախված է երկրաբանությունից ու տեղանքից. «Ես չեմ կարծում, որ դա որևէ կերպ կառավարվող պրոցես է»:
Դիտարկմանը, թե այսինքն չեն կարող ճանապարհը նորմալ վերանորոգել, փոխվարչապետը պատասխանեց. «Եթե դուք խոսում եք ճանապարհի հիմնարար վերանորոգման մասին, ապա այն հարյուրավոր միլիարդ դոլար արժե: Եվ ՌԴ-ն նման ծախսեր անելու տեսակետից իր համար առաջնահերթություններ է որոշում»:
Հարակից հրապարակումներ`
- Փակ անցակետում մնացած հայաստանցիներին Երևան կտեղափոխի ՌԴ ԱԻՆ ավիացիան
- Վրաստանի ՆԳՆ-ն Ռուսաստան հասնելու այլընտրանքային ճանապարհ է առաջարկում... Բաքվով
- Լարսի փակ լինելու պատճառով երեխաները Սոչիից չեն կարողանում վերադառնալ
- Կառավարությունը պետ է այլընտրանք գտնի. գյուղացին չպետք է թելի պես կախված մնա Վերին Լարսի ճանապարհից. «Ժամանակ»
- Քարաթափման հետևանքով Վերին Լարսի անցակետը մոտ մեկ շաբաթ փակ կլինի
- Ծիրան արտահանողները Լարսի փակվելու հետևանքով վնասներ են կրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան