Դիվանագետների արձագանքը՝ Ղազախստանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու ժամանակ
Երեկ հայտնի է դարձել, որ Ղազախստանն ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ 2017-2018 թվականների համար՝ հավաքելով 138 ձայն,-գրում է Nur.kz-ն:
Ակիմ Գադիլբեկի ֆեյսբուքում հրապարակած լուսանկարում պատկերված են Կանադայում Ղազախստանի դեսպան Կոնստանտին Ժիգալովի, Ավստրիայում և Սլովենիայում Ղազախստանի դեպան Կայրաթ Սարիբայի, արտգործնախարար Երլան Իդրիսովի և ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Աբդրահամովի երջանիկ դեմքերը: Վերջինս դեմքը ձեռքերով ծածկել է՝ հնարավոր է զգացումնքների ավելցուկի պատճառով:
Սենատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելն անվանել է «պատմական հաղթանակ»,-փոխանցել է «Նովոստի Ղազախստանը»:
«Ցանկանում եմ կիսվել մեր երկրի համար ուրախալի լուրով: Երեկ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքում Ղազախստանն ընտրվել է Անվտանգության խորհրդի անդամ՝ այն 2017-2018 թվականներին՝ 138 երկրների աջակցությամբ: Դա իրականում պատմական իրադարձություն է, առաջին հերթին բոլոր սենատորների անունից շնորհավորում եմ Նուրսուլթան Նազարբաևին և բոլոր ղազախստանցիներին այս պատմական առիթով»,-ասել է Տոկաևը պալատի լիագումար նիստի ժամանակ:
«Սա հայրենական դիվանագիտության պատմական հաղթանակն է՝ պետության ղեկավարի գլխավորությամբ, վառ օրինակն այն բանի, որ մենք կառուցվածքային քաղաքականության երկիր ենք հանդիսանում՝ հայտնի է ամբողջ աշխարհին»,-նշել է նա:
Տոկաևի խոսքով՝ ղազախ դիվանագետների խումբը, հասարակական գործիչներն իրենց ներդրումն են ունեցել այս գործում:
«Մենք խորապես համոզված ենք, որ Ղազախստանը արժանվույն կկատարի այս հեղինակավոր պատասխանատու առաքելությունը գլոբալ անկայուն, բարդ իրավիճակներում»,-ամփոփել է նա: