Սգո արարողություն Մոսկվայում՝ Աթաթուրքի օդանավակայանում ահաբեկչության զոհերի հիշատակին
ՌԴ նախագահ Պուտինի ու Էրդողանի այսօրվա հեռախոսային խոսակցությունը տևել է 40 րոպե։ Այս մասին ռուսական ԶԼՄ-ները գրում են թուրքական հեռուստատեսությանը հղումով։ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, թե հեռախոսային խոսակցությամբ պետք է քննարկվեր ռուսական Су-24-ը խփելու փոխհատուցման մասին հարցը։
Ռուս-թուրքական փոխկարեկցանքը այսքանով չի ավարտվել. մոսկվացիները Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ ծաղիկներ են դրել Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության զոհերի հիշատակին։
Հիշեցնենք՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում, միջազգային տերմինալի մոտ նախօրեի ժամը 22:00-ին մոտ երեք պայթյուն էր եղել, արդյունքում զոհվել են քառասունից ավել մարդ, մոտ 150 –ը վիրավորվել։
Դեսպանատան մոտ այսօր նաև սգո ակցիա կլինի, որին կմասնակցեն 100 ուսանողներ և հկ-ների ակտիվիստներ։
Թուրքական դիվանագիտական աղբյուրները շնորհակալ են եղել ռուս բարեկամներին ցավակցության համար։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում զոհերի թիվն ավելացել է
- Հայաստանցի ականատեսը՝ Ստամբուլի օդանավակայանի պայթյունների մասին
- Ալբանիայի վարչապետը պայթյունի ժամանակ եղել է Ստամբուլի օդանավակայանում
- ՀՀ ԱԳՆ-ն՝ Ստամբուլի պայթյունից տուժածների մեջ հայերի առկայության հավանականության մասին
- Թուրքիայի վարչապետ. Ստամբուլի օդանավակայանի վրա հարձակումը ԻԼԻՊ-ի ձեռքի գործն է
- ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտում է ահաբեկչությունը Ստամբուլում
- Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել