Է. Նալբանդյան. Արցախի ինքնավարության հարցը երբևէ չենք քննարկել և չենք էլ քննարկի
Բանակցությունների ժամանակ մենք երբևէ չենք քննարկել և չենք էլ քննարկի Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցը,-քիչ առաջ Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Լրագրողը հիշեցրեց Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը պատրաստ է քննարկել Արցախի ինքնավարության հարցը՝ օրինակ բերելով Նախիջևանը: Ալիևը հայտարարել էր, որ եռակողմ հանդիպման ժամանակ Արցախի ինքնավարության հարցն էլ է քննարկվել:
«Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահները բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ: Սա է ասում Հայաստանը, սա են ասում եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով: Հիմա ո՞ւմ հավատանք, Ադրբեջանի՞ն, թե միջազգային հանրությանը»,-ասաց Նալբանդյանը՝այդ վարկածները որակելով շինծու:
Արտաքին քաղաքականության հարցերով գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ժամանակին հայաշատ Նախիջևանն այսօր ամբողջությամբ հայաթափված է, դարերի պատմություն ունեցող մշակութային ժառանգությունը ոչնաչված է:
«Այսօր Նախիջևանն օրինակ է բերվում Ադրբեջանի ղեկավարի կողմից որպես հեռնակար Լեռնային Ղարաբաղի համար: Եվ սա այն վառ ապացույցներից է, թե ինչու սա չէր կարող քննարկվել բանակցությունների ժամանակ»,-նշեց նա:
Նալբանդյանն ասաց, որ ամեն հանդիպումից հետո եռանախագահները հարց են տալիս, արդյոք հնարավո՞ր կլինի հարգել այն պայմանավորվածությունները, որնք ձեռք են բերվել հանդիպման ընթացքում:
«Ես միշտ իրենց պատասխանում եմ՝ սպասեք, ադրբեջանական պատվիրակությունը կվերադառնա Բաքու և կտեսնենք, թե ինչ շինծու վարկածներ կներկայացնի, դրանից հետո եզրակացություններ կանենք, թե ինչքանով է հնարավոր հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնություննեը կյանքի կոչել»,-ասաց ԱԳ նախարարը:
Նրա գնահատմամաբ, Ադրբեջանը, ցավոք, փորձում է ձգել պարանը, ինչպես այդ մասին արտահայտվել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ադրբեջանը փորձում է հասարակական կարծիք ստեղծել, թե բանակցություններն ի նպաստ իրենց են: Չեմ կարծում, որ նման մոտեցումը կարող է օգտակար լինել բանակցային գործընթացի համար»,-եզրափակեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին