ՀԱՊԿ-ն մեզ շատ բան է տվել. Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ Հայաստանը պետք է համագործակցի տարածաշրջանում գտնվող երկու երկրների բանակներից մեկի հետ, և դա Ռուսաստանն է:
«Մեր տարածաշրջանում գտնվում է երկու բանակ՝ թուրքական և ռուսական: Մեկ անգամ սխալ արդեն կատարել ենք և դա նկատի ունենալով, պետք է դաշնակցենք Ռուսաստանի հետ: Ռուսական ու հայկական բանակների դաշնակցությունը ռազմավարական են, ու երկարաժամկետ», -ԱԺ արտահերթ նիստում, հայ-ռուսական ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց Շարմազանովը:
Անդրադառնալով թուրք-ռուսական հարաբերությունների մասին Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին, Շարմազանովը խնդրեց չնույնացնել «բոլշևիկյան» և «ռուսական» եզրույթները ու հավելեց. «Այնքան վնաս, որ հասցրել են բոլշևիկները ռուսական տերությանն ու կայսրությանը, որևէ պետության չեն հասցրել: Այն ժամանակ, երբ բոլշևիկները կնքում էին այդ պայմանագիրը, կային այլընտրանքային կառավարություններ: Թուրքիան և Ռուսաստանը, ինչքան էլ համընկնեն նրանց շահերը, կովկասյան տարածաշրջանում, երկարաժամկետ առումով, ոչ միայն մրցակիցներ են այլ նաև հակառակորդներ են: Բայց դա չի նշանակում, որ գլոբալացված աշխարհում պետք է ամեն ինչ լինի սև ու սպիտակ»:
Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ապա ԱԺ փոխնախագահի խոսքով, ՀԱՊԿ-ն Հայաստանին «շատ բան է տվել» և այդ կազմակերպությանը Հայաստանը միացել է իր սեփական պետական շահերից ելնելով:
«Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցությունը պետք է լինի երկարաժամկետ, պետք է խորացնենք և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցումը չպետք է ունենա այլընտրանք: Այհլընտրանքը Թուրքիան է, իսկ Թուրքիան, մենք գիտենք, որ պանթուրքիզմի իրականացնող է», -հայտարարեց խորհրդարանում իշխանական մեծամասնության ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին