Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Թուրքիան ռուս զբոսաշրջիկների առաջև բացելու հարցում
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիթ Էրդողանը պայմանավորվել են ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիա այցելելու սահմանափակումը: Կրեմլի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հարցը քննարկվել է երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցի ընթացքում:
«Վեստի.ռու»-իփոխանցմամբ, թուրքական կողմը խոստացել է ձեռնարկել լրացուցիչ քայլեր Թուրքիայի տարածքում ռուս զբոսաշրջիկների անվտանգության ապահովման համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածության առաջացման հետևանքով դեպի Թուրքիա ռուս զբոսաշրջիկների հոսքը կտրուկ նվազել է:
Թուրքիա հանգստանալու մեկնած զբոսաշրջիկների թիվը վերջին 17 տարիների ընթացքում նվազել է ռեկորդային չափով՝ 28.1 տոկոսով: յսպես. ապրիլ ամսվա ընթացքում Թուրքիա է այցելել 1.8 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը մոտ 700 հազարով քիչ է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: Ռուսաստանը բացարձակ առաջատար է այն երկրների թվում, որի քաղաքացիները հրաժարվել են այդ երկրում հանգստանալուց: Ռուսաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը նվազել է 79.3 տոկոսով՝ 150 հազարից հասնելով 31 հազար մարդու:
Սա պայմանավորված է Ռուսաստանից դեպի Թուրքիա չարթերային թռիչքների չեղարկումով և Ռուսաստանի իշխանությունների կողմից տուրիստական գործակալությունների նկատմամբ սահմանված արգելքով, որով չի թույլատրվում վաճառել զբոսաշրջային փաթեթներ դեպի Թուրքիա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին