Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների գործով դատական նիստի օրը հայտնի է
Էրոս Ռամազոտիի երևանյան համերգի տոմսեր գնած քաղաքացիները դիմել են դատարան՝ իրենց գումարները հետ ստանալու պահանջով: Նախնական նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Գործով դատավոր է նշանակվել Ա. Ստեփանյանը:
«Դատական նիստը դռնբաց է, բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել։ Նրանք, ովքեր դեռ ցանկանում են միանալ հայցադիմումին, մինչև սեպտեմբերի 1-ը կարող են միանալ»,-նշել է հայց ներկայացրած քաղաքացին:
Հիշեցնենք, որ միջազգային մեգա-աստղ Էրոս Ռամազոտիի մենահամերգը Երևանում նախատեսված էր ապրիլի 26-ին: Համերգը չկայացավ: Մինչ այս պահը տոմս գնած քաղաքացիներին չեն վերադարձվել տոմսերի գումարները: Նախապես հայտարարվել էր, որ տոմսերի գումարի վերադարձը սկսելու է մայիսի 26-ից: Հետո ժամկետը հետաձգվեց: Հիմա «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի գումարները կարող են վերադարձնել միայն սեպտեմբերից սկսած: Դիմումատուները դատարանից պահանջում են պատասխանողներից հօգուտ հայցվորների բռնագանձել 2 մլն 153 հազար դրամ՝ որպես պայմանգրային պարտավորությունների չկատարման արդյունքում պատճառված վնաս:
Հարակից հրապարակումներ`
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները կդիմեն դատարան
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների փոխհատուցումը կիրականացվի մայիսի 26-ից հուլիսի 26-ը
- Ռուսական ընկերությունը Ռամազոտիից պատրաստվում է 5 մլն եվրո պահանջել
- Ռամազոտիի տոմսերի պահով «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը իր խնդիրները շարունակում է ներկայացնել որպես գնորդներինը
- Շանհայից՝ սիրով՝ երևանյան Ռամազոտիին
- Զառա Մխեյան. Ռամազոտիի համերգի չեղյալ լինելու դեպքում վնասները հատուցման պատասխանատվություն չենք կրում
- Զառա Մխեյան. Փորձում ենք փրկել Ռամազոտիի երևանյան համերգը
- Դ. Գրիգորյան. Էրոս Ռամազոտիի երևանյան համերգի տոմսերի վաճառքը շարունակվում է