Փարիզում կայանալիք հանդիպումը կունենա ավելի համեստ արդյունքներ. քաղաքագետ
«Կա մի իրավիճակ, երբ որոշ չափով կարելի է ասել մեծ հավանականություն կա, որ և բանակացային գործընթացի շուրջ, և արցախյան հարցի շուրջ զարգացումներն ստեղծում են նոր ստասուս քվոյի իրավիճակ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Բնականաբար այն սպասելիքները, որ լոկալ, ցածր մակարդակի ռազմական օպերիացիան, որը տեղի ունեցավ ապրիլին կարող է լիովին փոխել այն ռազմաքաղաքական և դիվանագիտական իրականությունը, որը պահպանվում էր Ղարաբաղի շուրջ գրեթե քառորդ դար, դրանք ավելի քան չարդարացան, որոշ փոփոխություններ եղան, որոշ գնահատականներ, զարգացումներ տեղի ունեցան, բայց իրականությունը մնում է գրեթե նույնը»,-նշեց քաղաքագետը:
Ս. Մինասյանի դիտարկմամբ՝ կողմերը կամ պատրաստ չեն, կամ չափազանց զգուշությամբ են վերաբերում հնարավոր իրական լայնամասշտաբ պատերազմի վերսկսմանը և դա նաև ցույց տվեց ապրիլյան պատերազմը, մյուս կողմից էլ կողմերը ավելի քան հեռու են, այսպես կոչված, կոմպրոմիսների վրա հիմնված ինչ-որ առաջխաղացմանը իրական բանակցային գործընթացում:
«Այս իրավիճակում Մինսկի խմբի համանախագահները կփորձեն և շարունակում են գործունեությունը՝ ուղղված բացառելու ապրիլյան իրադարձությունների կրկնման հնարավորությունը, մյուս կողմից նաև հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է մաքսիմումը ստանալ այդ ապրիլյան իրադարձությունների իներցիայից, բայց չեմ կարծում, որ կունենանք ինչ-որ նշանակալի զարգացում»,-ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրենը:
Անդրադառնալով Փարիզում կայանալիք Սարգսյանի-Ալիև հետապրիլյան հերթական հանդիպմանը՝ նա նկատեց. «Այն ինչ-որ տեղի կունենա Փարիզում, մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ կունենա նույնիսկ ավելի համեստ արդյունքներ, քան Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումները: Միգուցե մինչև Փարիզի հանպիպումը մենք ունենանք այդ մոնիտորների ավելացման հարցով որոշ զարգացումներ, բայց պետք է հասկանանք, որ դա նույնպես շատ չնչին իրողություն է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին