Վահրամ Բաղդասարյանը՝ «քաղաքական սեքսուալության» մասին
Այսօր Ազգային ժողովում ՀՕՊ համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ կան մարդկային երկու խմբեր, որոնցից մեկը դեմ է ԵՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, իսկ մյուս խումբն էլ՝ ԵՄ-ին, ԵԽԽՎ-ին, ՆԱՏՕ-ին:
«Մենք մեր երկրի անվտանգության ճակատագիրը չենք կարող տալ այդ մարդկային խմբերին: Ես ձեզ հորդորում եմ, խնդրում եմ, ասում եմ՝ ռուսներին սիրում ես, թե չես սիրում, աղջիկ ջան, ում ոնց ես սիրում, ինչ ես սիրում, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները միք տեղափոխի Ազգային ժողով: Սա պատկառելի ամբիոն է և չէի ցանկանա, որ նման համաձայնագրի քննարկումը նման մակարդակ կրեր», -հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը՝ ակնարկելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
Ի դեպ, Բաղդասարյանն այս մասին խոսելիս ձեռքով պարբերաբար ցույց էր տալիս այն շարքը, որտեղ նստում է «Ժառանգության» պատգամավորը:
Հիշեցնենք՝ տիկին Փոստանջյանը քննադատել էր ՀՕՊ համաձայնագիրը և հայտարարել, որ Հայաստանը դարձել է Ռուսաստանի արբանյակը:
Բաղդասարյանի խոսքով, Հայաստանը մեկուսացնել ցանկացող մարդկային խմբերին չի հաջողվի իրականացնել այդ ցանկությունը՝ «Դա անհնարին է»: Ավելին, պատգամավորը նկատեց, որ այսուհետև ցանկացած համաձայնագիր, որը կնպաստի երկրի անվտանգության ամրապնդմանը, Հայաստանը կընդունի:
«ՀՕՊ համաձայնագիրն ընդունելով, մենք չենք կորցնում մեր ինքնուրույնությունը, այլ մեծացնում ենք մեր հնարավորությունները», -ասաց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը:
Անդրադառնալով երկար չարկչրկված Ռուսաստանից 200 մլն դոլար վարկով սպառազինության ներկրման թեմային, Բաղդասարյանը ասաց, որ ամեն ինչ ճիշտ է արվում, ավելին, զգուշացրեց, որ այդ մասին որևէ ինֆորմացիա հանրությունը չի ստանա ու հավելեց.
«Այդ պայմանագրի իրականացումը երբ ավարտվի, մենք այս ամբիոնից կհայտարարենք, որ դա ավարտված է: դա առավել ևս նպաստում է իմ երկրի, մեր երկրի անվտանգությանը: Իսկ այն մարդիկ, ովքեր ժամանակից շուտ ցանկանում են ինֆորմացիա ստանալ, չեն ստանալու»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՕՊ համաձայնագրի դեմ ցույց էր անում 4 մարդ՝ Ռուբիկ, Մուշեղ, Դավիթ և նորից էլի Ռուբիկ. Արսենյան
- Մենք գնում ենք ընտրության քաղաքական հայացքներով, թե ով է Ռուսաստանին մոտ, ով մոտ չէ. Բագրատյան
- ՀԱՊԿ-ն մեզ շատ բան է տվել. Շարմազանով
- Մենք դարձել ենք Ռուսաստանի արբանյակը. Փոստանջյան
- ԱԺ-ում խոսել են 200 մլն-ով Ռուսաստանից գնվող սպառազինության ճակատագրի մասին
- ՀՕՊ համաձայնագիրը լրացուցիչ ռեսուրս է ավելացնում Հայաստանի զինված ուժերին. Պաշտպանության փոխնախարար
- Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, թե սահմանին միայն անապահովների զավակներն են ծառայում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան