Մենք դարձել ենք Ռուսաստանի արբանյակը. Փոստանջյան
Հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը ապրիլյան իրադարձություններից հետո ԱԺ-ին ներկայացնելը խոսում է այն մասին, որ մենք ինքնուրույն, անկախ քաղաքականություն չենք վարում: Այդ մասին այսօր ԱԺ-ում ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորի խոսքով, խորհրդարանի դատին ներկայացված համաձայնագիրը չպետք է քննարկվեր, մինչև Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարքագծի հետ կապված հարցերը լուծումներ չստանային: Նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը մարդկության դեմ օգտագործվող հարձակողական զենք է արտադրում ու վաճառում և ավելին վաճառել է Ադրբեջանին, որն էլ օգտագործել է Հայաստանի դեմ:
«Փաստը արձանագրված է, իսկ փաստը արձանագրելը անկախ պետականության համար բավարար չէ: Ի՞նչ գործընթաց եք սկսել միջազգային ատյաններում պատասխանատվության կանչելու թե Ռուսաստանին՝ որպես զենքը վաճառողի և թե Ադրբեջանին՝ որպես այդ զենքը օգտագործողի: Մենք ըստ էության, դարձել ենք Ռուսաստանի արբանյակը», -հայտարարեց Փոստանջյանը՝ նկատելով, որ Ռուսաստանն ունի իր շահերը տարածաշրջանում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՕՊ համաձայնագիրը լրացուցիչ ռեսուրս է ավելացնում Հայաստանի զինված ուժերին. Պաշտպանության փոխնախարար
- Պաշտպանության փոխնախարարը ներկայացրել է ՀՕՊ համաձայնագրի նպատակը
- «Ժառանգություն»-ը դատապարտում է ՀՕՊ-ի միավորման վերաբերյալ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան