ԵԱՀԿ գործող նախագահ. Կարծում եմ, մենք ճիշտ ճանապարհին ենք
Երկու ամիս է անցել ռազմական բախումներից, որի հետևանքով երկու կողմերն էլ ունեցան զոհեր: Եվ կողմերի, և ԵԱՀԿ-ի համար պարզ դարձավ, որ ստատուս քվոն հնարավոր չէ երկար պահպանել, որքան ձգվում է այս վիճակը այնքան մեծանում է ռազմական գործողությունների նոր էսկալացիայի վտանգը,- Երևանում հայտարարեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն աջակցում է, որպեսզի խնդրի համար գտնվի տևական լուծում: Հակամարտող երկրների նախագահների հանդիպումները հանգեցրել են այն բանին, որ առաջնագծում իրավիճակը հանդարտվել է:
«Կարծում եմ, մենք ճիշտ ճանապարհին ենք, մեր խնդիրն է պահպանել այս իրավիճակն ու առաջ շարժվել: Դրա համար անհրաժեշտ են համանախագահների ջանքերը, հակամարտության կողմերի՝ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը»,-ասաց նա:
Երևանից հետո ԵԱՀԿ գործող նախագահը կլինի տարածաշրջանի մյուս երկրների մայրաքաղաքներում՝ Բաքվում, Թբիլիսիում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին