«Պիրանտին, պարօքսետին» դեղի գրանցումն անվավեր է ճանաչվել
ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու արտադրող ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել Կիպրոսի «Դելորբիս Ֆարմասյուտիկալս ՍՊԸ» դեղագործական ընկերության արտադրության «Պիրանտին, պարօքսետին (պարօքսետինի հիդրոքլորիդի հեմիհիդրատ), դեղահատեր թաղանթապատ, 20մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված է պարօքսետին (պարօքսետինի հիդրոքլորիդ) ակտիվ նյութը պարունակող այլ դեղ, որն անխափան ներմուծվում է երկիր և առկա է դեղատներում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում