Հասարակություն 10:04 29/06/2016 Աշխարհում

Հայաստան ուխտագնացության ժամանակ Հռոմի պապը ցեղասպանության հարցում հետևեց իր սրտի կանչին, ոչ թե խորհրդատուներին. Սասունյան

Մինչ ամբողջ աշխարհի հայությունը ցնծության մեջ էր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի դեպի առաջին քրիստոնյա երկիր պատմական «ուխտագնացության» առիթով, մարդկանց մեծ մասը տեղյակ չէր Վատիկանում կուլիսների հետևում մինչ նրա այցը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծավալված քննարկումների մասին:

Հռոմի պապի երկակի դերը որպես Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ և Վատիկանի պետության ղեկավար երբեմն խնդիրներ է ստեղծում Սուրբ Աթոռի պատերի ներսում և նրա սահմաններից դուրս, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ շաբաթ Հռոմի պապի Հայաստան կատարած այցի ժամանակ:

Երկարատև նախապատրաստություններից և ներքին քննարկումներից հետո, Հռոմի պապը հունիսի 24-ին ժամանեց Հայաստան՝ պատրաստ հանդես գալու մի շարք քարոզներով  և ելույթներով իր եռօրյա այցի ընթացքում: Զարմանալի էր, որ նրա պատրաստած ելույթներից ոչ մեկը չէր պարունակում Հայոց ցեղասպանություն բառերը, սակայն կային բազմաթիվ վկայակոչումներ «ողբերգության, կոտորածի, սարսափելի փորձության և անսահման տառապանքի» վերաբերյալ: Նրա քարոզներում բազմիցս գործածվել է «Մեծ եղեռն»  հայերեն եզրույթը, որը «մեծ ոճիրի» փոխարեն Վատիկանի կողմից սխալմամբ թարգմանվել է որպես «մեծ չարիք»: Տերմինաբանության մեջ փոփոխության առաջին նշումը հայտնի դարձավ մինչ Հռոմի պապի հովվական այցը՝ հայ ժողովրդին հղված տեսաուղերձում, որտեղ չէր հիշատակվում Հայոց ցեղասպանությունը: Հետագայում, Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցելության ժամանակ Քահանայապետը հյուրերի գրքում ևս չգրեց Հայոց ցեղասպանություն բառերը՝ արտագրելով նախապատրաստված տեքստից...

Կարող է երկու պատճառ լինել, թե ինչու էին խուսափում գործածել Հայոց ցեղասպանություն բառերը.

1) Քանի որ Հայոց ցեղասպանություն եզրույթն անցյալ տարվա ապրիլին Սուրբ Պետրոս տաճարում մատուցած պատարագի ժամանակ արդեն հաստատվել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից, ապա Վատիկանի պաշտոնյաները որոշել էին հանդես գալ «խաղաղության և հաշտեցման» մի նոր ուղերձով:

2) Քահանայապետի արտաքին քաղաքականության խորհրդականները հնարավոր է դժկամորեն էին վերաբերվել Հայոց ցեղասպանության հարցը մեկ անգամ ևս բարձրացնելուն՝ անցյալ տարի թուրքական կառավարության կողմից կտրուկ արձագանքից և Վատիկանից թուրք դեսպանի 10 ամսով հետկանչից հետո:

Սակայն, Հռոմի Ֆրանցիսկոս պապը զարմացրեց բոլորին, երբ Երևանում ՀՀ նախագահի նստավայրում հունիսի 24-ին արտասանած իր ելույթում շեղվեց  նախապատրաստված և լրատվամիջոցներին արդեն բաժանված ելույթից՝ ավելացնելով ցեղասպանություն բառը: Ահա թե ինչ ասաց Հռոմի պապը, հիշելով իր ավելի վաղ՝ 2015 թ. ապրիլի 12-ի քարոզը. «Այդ առիթով հիշատակվեց 100-րդ տարելիցը Մեծ Եղեռնի, «Մեծ չարիքը», որը հարվածեց ձեր ժողովրդին և անթիվ անհամար զոհերի պատճառ դարձավ։  Ցավոք, այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը,  գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, որոնք նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»:

Նույն օրն ավելի ուշ, Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին բացատրեց, թե ինչու է Հռոմի Ֆրանցիսկոս պապը շեղվել իր պատրաստած տեքստից. «Պապը ասում է այն, ինչ հարմար է գտնում, և ոչ ոք չի որոշում, թե Քահանայապետն ինչ պետք է ասի: Հռոմի պապը Հայաստան այցի ընթացքում  «ցեղասպանություն» բառը չօգտագործելու որևէ պատճառ չուներ: Իրականությունը հստակ է, և մենք երբեք այն չենք ժխտել»:

Մի ելույթում Պապի օգտագործած այդ միակ բառը չվրիպեց թուրքական իշխանությունների ուշադրությունից: Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Չանըքլին իր արձագանքում մեղադրեց Պապին «խաչակրաց մտածելակերպ» ունենալու մեջ: Չանըքլին դարձյալ կրկնեց սովորական թուրքական կեղծիքները Հայոց ցեղասպանության մասին: Հռոմի պապի մամուլի քարտուղար Լոմբարդին մերժեց փոխվարչապետի քննադատությունը, նշելով, որ «Հռոմի պապը խաչակրաց արշավանքի չի ելել: Նա ոչ մի բառ չի ասել ընդդեմ թուրք ժողովրդի»:

Հրաժարվելով խոնարհվել թուրքական ճնշման տակ, Հռոմի Ֆրացիսկոս պապը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 2016 թ. հունիսի 26-ին ստորագրեց «Համատեղ հռչակագիր», որը վկայակոչում էր Վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության ավելի վաղ ճանաչումը. Ֆրանցիսկոս պապի 2015 թ. ապրիլի 12-ի հանդիսավոր պատարագը և 2001 թ. սեպտեմբերի 27-ին Գարեգին Բ-ի և Հովհաննես Պողոս II-ի ստորագրած  «Համատեղ հայտարարությունը»: Հայոց ցեղասպանության ճանաչման ևս մեկ «համատեղ պաշտոնական հաղորդագրություն» ստորագրվել է 2000 թ. նոյեմբերի 29-ին Հովհաննես Պողոս II-ի և Գարեգին Բ-ի կողմից:

Հունիսի 26-ին Հռոմ վերադառնալու ճանապարհին, «Ֆրանս պրես» լրատվական գործակալության լրագրողը հարցրեց Հռոմի պապին, թե ինչու նա Երևանում որոշեց իր ելույթում ավելացնել ցեղասպանություն բառը: Պապը մանրամասն բացատրեց, որ ցեղասպանությունը միակ բառն է, որով նա մեծացել է՝ հայերի զանգվածային սպանությունները նկարագրելու համար: Պապը նշեց նաև իր առաջիկա այցերի մասին Ադրբեջան և Վրաստան, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեպի Հայաստան իր «ուխտագնացությանը» մոտեցավ առավելագույն ազնվությամբ և իր սրտի խոսքն ասաց Հայոց ցեղասպանության մասին՝ անտեսելով իր խորհրդականների և ճառ գրողների քաղաքական հաշվարկները: Նա նախընտրեց իրեն դրսևորել որպես Աստծո ճշմարիտ ծառա, այլ ոչ թե խորամանկ քաղաքական գործիչ...

Հարութ Սասունյան՝
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}