Փոխնախարարը՝ Լարսի անցակետի փակման մասին. «Ժողովուրդ»
Արդեն մեկ շաբաթ է՝ Վերին Լարսի անցակետը փակ է, և դեռ հայտնի չէ, թե այն երբ կբացվի: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը գնահատեց որպես ֆորս-մաժորային:
«Բնական աղետի հետևանքով է փակվել անցակետը: Դա մեծ վնաս է հասցրել ոչ միայն Հայաստանին, այլ նաև Վրաստանին»,- վստահեցրել է Պետրոսյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն իր հերթին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել, որ հայկական կողմը ոչինչ չի կարող անել և ընդամենը հետևելու է իրադարձությունների զարգացմանը:
«Խոսքը այլ երկրի տարածքում գտնվող ավտոմոբիլային ճանապարհի մասին է: Այսնինքն՝ ՀՀ ուղղակի միջամտությունը մեր իրավասություններից դուրս է: Հայաստանը ի՞նչ միջոց կարող է ձեռնարկել»,- հարցադրեց Առաքելյանը:
Ըստ նրա, տարածքի աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս ճանապարհային ենթակառուցվածքային խնդիրներին վերջնական լուծում տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան