Հասարակություն 16:15 29/06/2016 Հայաստան

Լավագույն կին գործարարները ստացան իրենց մրցանակները

Երևանում այսօր տեղի ունեցավ «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի 2016թ. մրցանակաբաշխությունը: Այն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ՝ ի դեմս «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: Միջոցառումն անցկացվում է  2012 թվականից:

Մրցանակաբաշխությունում ընտրվեցին լավագույն գործարար կանայք Երևանից և մարզերից:
Մրցանակաները հանձնվեցին  6 անվանակարգերում՝ «Լավագույն կին գործատու»,  «Լավագույն կին նորարար»,  «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար»,  «Լավագույն սկսնակ կին գործարար», «Լավագույն արտահանող կին գործարար»:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ մրցանակաբաշխության անցած չորս տարիների ընթացքում Երևանի և մարզերի կին գործարարներից 45-ն արժանացել են ՀՀ վարչապետի մրցանակի, 53-ին՝ շնորհվել են խրախուսական մրցանակներ և նվերներ: «Վստահ եմ, որ այս տարի ևս պարգևների են արժանանում լավագույն կին գործարարները: Հուսով եմ, որ այս հանգամանքը լրացուցիչ խթան կհանդիսանա թե ձեր գործունեության հետագա զարգացման, թե նոր նախաձեռնությունների մտահղացման և իրականացման համար»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Այնուհետև շնորհավորելով տարբեր անվանակարգերում  հաղթողներին՝  նրանց հանձնեց մրցանակներն ու ՀՀ վարչապետի պատվոգրերը: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվեց երկուական մրցանակ՝ Երևանի և մարզերի լավագույն կին գործարարների համար: 2016 թվականի մրցանակաբաշխությանը ներկայացվել է 140 հայտ, որոնցից 38-ը՝ Երևանից և 102-ը՝ մարզերից:

«Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Աննա Արուտչյանը («Ստարլեթ» ՍՊԸ, Երևան) և  Անահիտ Մուրադյանը (ԱՁ/Շիրակի մարզ, Գյումրի, գործունեության ոլորտը խմորեղենի արտադրություն): Հաղթողները պարգևատրվեցին վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:

«Լավագույն կին նորարար» մրցանակը ստացան Հասմիկ Սահակյանը (Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոն» ՍՊԸ, գործունեության ոլորտը  Խորհրդատվական ծառայություն) և Արմենուհի Հայրապետյանը (Սյունիքի մարզ, Գորիս, գործունեությունը՝  հյուրանոցառեստորանային համալիր):

«Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում հաղթող են դարձել  Սաթիկ Աչիկյանը («ՍԱԹԵՆԻԿ» հրուշակեղեն) և Թամարա Մատինյանը («Համով Խորտիկ» ընկերություն, Լոռի,  Ստեփանավան):                                                          

«Lավագույն երիտասարդ կին գործարար» ամվականակարգում մրցանակը շնորհվեց Քրիստինե Գրիգորյանին («Կվիստի» ՍՊԸ, hագուստի մոդելավորում, ձևավորում, արտադրություն) և Հայարփի Սարդարյանին (Վայոց Ձորի մարզ, գ.Գետափ, գործունեության ոլորտը ջերմոցային տնտեսություն) :

«Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում այս տարի հաղթող ճանաչվեցին Տաևթ Հարությունյանը («Թելի» ՍՊԸ-ը, իրականացնում է աքսեսուարների և տան դեկորի պարագաների արտադրություն) և Լյուդա Բալյանը Գեղարքունիքի մարզի  Ճամբարակ քաղաքից: Տիկին Բալյանը զբաղվում է  8 տեսակի պանրի արտադրությամբ:

Հաջորդ՝ «Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգում մրցանակի արժանացան Անահիտ Մարկոսյանը («ՆԱԻՐԻԱՆ» ՓԲԸ, զբաղվում է բնական կոսմետիկ միջոցների արտադրությամբ) և  Գայանե Ղազարյանը, ով Արագածոտնի մարզի Աղձք գյուղում զբաղվում է չրերի արտադրությամբ:

Էկոնոմիկայի նախարարության խրախուսական մրցանակին էլ արժանացավ
Քրիստինե Հովհաննիսյանը Սևանից: Նա զբաղվում է հարսանյաց և գեղեցկության սրահների ձևավորմամբ, ինչպես նաև՝ այլ դիզայներական ծառայություններով: Քրիստինե Հովհաննիսյանին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանձնեց հայկական պլանշետ՝  Armtab:

Նշենք նաև, որ մի շարք կազմակերպություններից կողմից ևս խրախուսական մրցանակներ հանձնվեցին գործարար կանանց:

«Լավագույն ապրանքանիշ» անվանակարգի հաղթող Սաթիկ Աչիկյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց,  որ 2011թ-ից զբաղվում է խմորեղենի արտադրությամբ: «Սկզբից օրական երկու հատ գաթա էի թխում, իսկ հիմա օրական թխում ենք 400 հատ գաթա: Այս ամենին հասել եմ մայրիկիս և ամուսնուս օգնությամբ: Այսօր արդեն հասել ենք մեծ հաջողությունների, ունենք մեծ արտադրամաս»,- նշեց տիկին Սաթիկը:

Նրա ղեկավարած արտադրամասում աշխատում է  7 հոգի, արտադրանքը հիմնականում իրացվում է Երևանի սուպերմարկետներում:

Սաթիկ Աչիկյանը մտադիր է ավելացնել արտադրության ծավալներն ու ընդլայնել շուկաները: «Երբ քեզ աջակցում է ընտանիքդ և ունես լավ գործընկերներ, ապա հաջողությունների կհասնես»,- նշեց նա:

Խրախուսական մրցանակների արժանացան նաև սիրահայ կին գործարարները:

Սուզի Թահան Պետրոսյանը, ում խրախուսական մրցանակ տվեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը (UNHCR), զբաղվում է բիժուտերիայի, պայուսակների, տարոսիկների և այլ նմանատիպ իրերի պատրաստմամբ, կարի պարագաների վաճառքով: Մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստան է եկել 3,5 տարի առաջ Հալեպից: Սկզբնական շրջանում աշխատել են բարեկամների մոտ, որոնք նույնպես զբաղվել են բիժուտերիայի պատրաստմամբ և վաճառքով:

«Առաջին տարին աշխատեցինք իրենց խանութում, հետո երկրորդ խանութը բացեցին և մեզ  առաջարկեցին այն ղեկավարել: Այդպես՝ ես և ամուսինս հիմա զբաղվում ենք այդ գործով»,- պատմեց Սյուզի Թահան՝ հավելելով, որ բիզնեսը զարգացնելու նպատակով ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ վարկ են վերցրել:

Տիկին Սուզին որոշել է՝  հայրենիքից չի հեռանալու, երեխաների ապագան միայն Հայաստանում է տեսնում : «Աղջիկս սովորում է Բժշկական քոլեջում, տղաս՝ ավագ դպրոցում : Եթե գործը լավ լինի, այստեղ հեշտ է ապրելը : Ինտեգրվել ենք, լավ ենք մեզ զգում, միայն ֆինանսական հարցերն են, որից մի քիչ նեղվում ենք»,- ասաց սիրիահայ Սուզի Թահան:

Չնայած նրան, որ ապրում են վարձով, խանութը նունպես վարձակալել են, բայց հետ չեն վերադառնալու. «Այն տպավորությունն է , որ երեխաներս այստեղ են ծնվել, ունեն իրենց շրջապատը,  իրենց այստեղ լավ են զգում : Վերջնական որոշել ենք ՝ Հայաստանից ոչ մի տեղ չենք գնալու» : 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}