Հուսով եմ՝ քննարկումների արդյունքում կունենանք բարեփոխված հարկային օրենսգիրք. Վաչե Գաբրիելյան
Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ գործարաների կարծիքները լսելուց բացի, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը խորհուրդ է տալիս երբեմն լսել նաև ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի պարզաբանումները:
Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետը նշեց, որ ՊԵԿ փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են արվել:
«Բնականաբար, մեր գործարար հանրությունը ուզում է հեշտացող մեխանիզմներ, բայց սահմանափակող խնդիրներ չլինեն: Ազգային ժողովում տեղի են ունենում քննարկումներ և, հուսով եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք բարեփոխված հարկային օրենսգիրք»,- ընդգծեց Վաչե Գաբրիելյանը:
Ինչ վերաբերվում է կոռուպցիայի դեմ պայքարին, փոխվարչապետը վստահեցրեց, որ առաջընթաց այդ ուղղությամբ կա, ճիշտ է` ամեն ինչ դանդաղ է ընթանում, բայց այն տեսանելի է:
Նրա խոսքերով՝ իրենք միջազգային կազմակերպությունների չորս անկախ փորձագետների են ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում, որոնք պետք է վեր հանեն կրթության, հարկային մարմինների, ոստիկանության և առողջապահության ոլորտում առկա խնդիրները և առաջարկեն դրանց լուծումները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան