
ՀՀ ԱԳՆ-ն՝ Ստամբուլի պայթյունից տուժածների մեջ հայերի առկայության հավանականության մասին
Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին կարդում ենք ՀՀ ԱԳՆ Թվիթերի միկրոբլոգում:
Նախնական տեղեկություններով #Ստամբուլ|ի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան
— MFA of Armenia (@MFAofArmenia) June 28, 2016
Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան Ստամբուլի օդանավակայանի ելքի մոտ ու ավտոկայանատեղիում մահապարտներ ահաբեկիչների գործողությունների հետևանքով օդանավակայանը չի գործում, իրականացվել է տարհանում: Տարբեր աղբյուրների համաձայն, վիրավորների թիվը հասնում է 150-ի: