«Վալերիանկա չկա՞ ըտեղ, հանգստացեք մի հատ»
«Այս դահլիճում, երբ ես հայտարարեցի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է դառնալ թիվ մեկ ընդդիմությունը, հոգեխանգարմունքի սեանսներ սկսվեցին», -այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ է:
Նա հերթով անդրադարձավ վերջին օրերին ԱԺ-ում ելույթ ունեցած պատգամավորների հայտարարություններին, որոնք առնչվել էին իրեն: Սկսեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից, որն իր ելությում նկատել էր, որ «Հայկական Վերածնունդ» դարձած «Օրինաց երկիր» կուսակցությունն ավանդական կուսակցություն է.
«Այնքան ավանդական կուսակցություն է, որ վերջին մի տարվա ընթացքում իրենց ամենահրատապ խնդիրը միայն կուսակցության անվանումը փոխելն է, իրենց անունից ազատվելը: Ավանդական քաղաքական ուժիս տեսեք: Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, սենց որ շարունակվի կարող ա անուն ազգանուններն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրենց»:
Փաշինյանի ելույթը նյարդայնացրեց Հեղինե Բիշարյանին. «Շիշը կշպրտեմ վրեդ, համբալ»:
«Վալերիանկա չկա՞ ըտեղ, հանգստացեք մի հատ», -արձագանքեց Փաշինյանը և հիշեցրեց, որ որպես կոալիցիոն կառավարության անդամ ՕԵԿ-ը «երկու տարի միայն կնոպկա յա սեղմել Տիգրան Սարգսյանի կառավարության համար»:
Այնուհետև արձագանքեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությանը, որում Փաշինյանին համարում էր «սեկտանտ». «Ես խնդրում եմ, տիկին Զոհրաբյան, դուք իրականության զգացումը մի կորցրեք, դուք այլևս «Հայկական ժամանակ» թերթի լրագրող չեք, որ խոսքի ազատություն ունենաք կատարյալ, զգույշ եղեք: Էքստազի մեջ մի ընկեք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին