Խորհրդարանը ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանականներն ընդունեցին «4+4+4» ձևաչափի շրջանականերում քաղաքական ուժերի միջև համաձայնության արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Օրինագծին կողմ քվեարկեց 105 պատգամավոր, դեմ էին 6-ը:
«Այս ֆորմատը նախաձեռնել է ՀԱԿ խմբակցությունը, որին միացել են մյուս քաղաքական ուժերը: Մենք կողմ ենք այս փոփոխություններին, բայց չի նշանակում, թե մենք կողմ ենք ընդհանուր օրենսգրքին», -քվեարկությունից առաջ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Օրինագծին կողմ քվեարկեցին նաև ԱԺ-ում ներկայացված «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ պատգամավորները:
«Կողմ ենք հաշվի առնելով, որ սա համաձայնություն էր կոնկրետ հարցերի վերաբերյալ», -իր խոսքում ասաց պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Հիշեցնենք՝ 4+4+4 ձևաչափի շրջանակներում երկար քննարկումներից ու բանակցություններից հետո Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ քաղաքական համաձայնությունը կայացել էր իշխանությունից՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ընդդիմությունից՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև:
Առաջարկվող նախագծով ներդրվող մատնահետքերի գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգերը ձեռք բերելու համար պահանջվում է շուրջ 16 մլն եվրո: Հարությունյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում՝ ֆինանսական օգնություն ստանալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի՝ ԸՕ-ի մեխանիզմները կյանքի կոչելու համար
- Նաիրա Զոհրաբյանի ակնարկը Նիկոլ Փաշինյանին
- Շուռա, իսկ քեզ որքա՞ն է անհրաժեշտ ժողովրդավար լինելու համար. Փաշինյան
- Համաձայնեցված ԸՕ-ի ճակատագիրը կախված է ֆինանսներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան