Ինչո՞ ւ Շտայնմայերը չի օգտագործում Ցեղասպանություն տերմինը
Հայաստանը մեծապես կարևորում է ս.թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Հայտարարությունը Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում արեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Սույն բանաձևը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։ Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը»,-ասաց նա:
Գերմանացի նախարարից լրագրողները հետաքրքվեցին, թե ինչու բանաձևին աջակցելով հանդերձ, Գերմանիայի ԱԳ նախարար նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երբևէ չի օգտագործում Ցեղասպանություն տերմինը:
«Պետք է հաշվի առնել, որ այդպիսի հարցերը չեն որոշում այդ մեկ բառի գործածությամբ: Պետք է հաշվի առնել այն հանգամաքնը, որ այդ իրադարձությունից 100 տարի անց այդպիսի բանաձև է ընդունվում: Մենք պետք է հետազոտենք գերմանական կայսրության կողմից այդ իրադարձությունների մասնակցությունը»,-ասաց ԱԳ նախարարը:
Նա իր խոսքում նաև կարևորեց Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Մենք հարգանքով ենք վերաբերվում Մեծ Բրիտանիայի ժողովրդի ընտրությանը
- Նալբանդյանը՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մասին
- Շտայնմայեր. Բաքվում քննարկվելու է Անջեյ Կասպրշիկի գրասենյակը մեծացնելու հարցը
- «Ադրբեջանը փորձում է ասել, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները կեղծարարությամբ են զբաղվում»
- ԵԱՀԿ գործող նախագահ. Կարծում եմ, մենք ճիշտ ճանապարհին ենք
- Բունդեսթագի բանաձևը կրկնակի հարված էր Ադրբեջանին. Հայկ Դեմոյան
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը