Շտայնմայեր. Բաքվում քննարկվելու է Անջեյ Կասպրշիկի գրասենյակը մեծացնելու հարցը
«Ես ավելի շատ արտաքին գործերի նախարար եմ, քան մարգարե, որպեսզի ասեմ, թե ինչպես կավարտվեն Բաքվում կայանալիք հանդիպումներն ու բանակցությունները»:
Երևանում այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Ես կարող եմ միայն ասել, այն ինչ տեղի ունեցավ այս տարվա սկզբին, իրավունք չունի կրկնվելու: Մենք պետք է փորձենք գտնել անվտանգության հնարավորությունները, պետք է փորձենք գտնել նոր եզրեր՝ բանակցությունները շարունակելու համար: Դրա շնորհիվ թերևս կարողանանք ավելի կայունացնել զինադադարի ռեժիմը, ինչպես նաև՝ կարողանանք Անջեյ Կասպրշիկի գրասենյակը մեծացնել», -ասաց նա:
ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով, հենց այդ հարցերն են լինելու Բաքվում տեղի ունենալիք բանակցությունների թեմաները:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարն այս այցի ընթացքում կլինի տարածաշրջանի բոլոր երեք երկրներում:
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանը փորձում է ասել, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները կեղծարարությամբ են զբաղվում»
- Է. Նալբանդյան. Արցախի ինքնավարության հարցը երբևէ չենք քննարկել և չենք էլ քննարկի
- ԵԱՀԿ գործող նախագահ. Կարծում եմ, մենք ճիշտ ճանապարհին ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան