Էրդողանի պես ինքնասիրահարված գործիչը ստիպված գնաց այդ քայլին. Սերգեյ Մինասյան
«Թվում է, թե դժվար է այս պահին հասնել բանակցային գործընթացում առաջընթացի, ու ամենայն հավանականությամբ կունենանք ինչպես նախորդ տարիներին՝ բանակցություններ՝ բանակցությունների համար.զուտ գործընթացի շարունակություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով ղարաբաղյան գործընթացի շուրջ հնարավոր զարգացումներին:
«Կամ Ադրբեջանը պետք է կրկին համարի, որ այս նոր ստատուս քվոն, ինչպես և նախորդը չի բխում իր շահերից ու փորձի գնալ ապրիլյան իրադարձությունների, կամ ինչ-որ բարձր այլ մակարդակի նման նոր ավանտյուրայի: Բայց այդ դեպքում պետք է պատրաստ լինի, որ մեղմ ասած, հայկական կողմն ավելի պատրաստ կլինի ու այլ կերպ կգործի, քան ապրիլյան իրադարձությունների ժամանակ»,-նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով ՌԴ-Թուրքիա հարաբերություններին, Էրդողանի՝ՌԴ նախագահին ուղղված նամակին ու ներողությանը, Կովկաս ինստիտուտի փոխտնօրենն այսպես մեկնաբանեց. «Ակնհայտ է, որ Էրդողանն այս քայլին գնաց, որովհետև երկրում ծանր իրավիճակ է՝ և ներքին քաղաքական, և սոցիալ- տնտեսական, և արտաքին քաղաքական ոլորտներում: Եվ փաստացի շատ գործոնների համադրություն բերեց նրան, որ Էրդողանի պես ինքնասիրահարված գործիչը ստիպված գնաց այդ քայլին: Նամակը նաև արդյունք էր մինչև այդ երևի թե որոշ ոչ հրապարակային պայմանավորվածությունների ձեռք բերման»:
Մինասյանի խոսքով՝ Էրդողանը վատ կյանքից գնաց այդ նամակին, ներողությանը ու Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու փորձին:
«Բնականաբար սա կարող է անդրադառնալ նաև տարածաշրջանային քաղաքականության վրա: Տեսականորեն հնարավոր է, որ որպես ռուս-թուրքական հաշտեցման խորհրդանիշ՝ կփորձեն խաղաղապահ առաքելություն կամ ինչ-որ գործընթաց սկսել արցախյան հարցում, բայց հակված եմ ենթադրել, որ Հարավային Կովկասն ընկալվել է միշտ ՌԴ ազդեցության տարածք, որտեղ Թուրքիան միշտ մեծ զգուշությամբ է փորձել ներգրավվել և որևէ լրացուցիչ խնդիր այս տարածքում Թուրքիան ՌԴ հետ չի ցանկանա ունենալ և շատ զգուշավոր կլինի»:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում կայանալիք հանդիպումը կունենա ավելի համեստ արդյունքներ. քաղաքագետ
- Թուրքագետ. Էրդողանը խնդիր ունի «դեմքը չկորցնելու», իսկ Պուտինը` «բավարարված» լինելու
- Էրդողանը Պուտինին՝ ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին