Ալբանիայի վարչապետը պայթյունի ժամանակ եղել է Ստամբուլի օդանավակայանում
Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի օդանավը Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանում վայրէջք կատարելիս է եղել նույն օդանավակայանում երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի ժամանակ: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Նա Թուրքիա էր ժամանաել պաշտոնական այցով:
Ըստ աղբյուրի, Ալբանիայի վարչապետի և նրան ուղեկցող անձնակազմի հետ ոչինչ չի պատահել: Ավելի ուշ նա պետք է Ստամբուլից այցելեր Անկարա:
Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էր 36 մարդ, ևս 147 մարդ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն՝ Ստամբուլի պայթյունից տուժածների մեջ հայերի առկայության հավանականության մասին
- Թուրքիայի վարչապետ. Ստամբուլի օդանավակայանի վրա հարձակումը ԻԼԻՊ-ի ձեռքի գործն է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան