Ստամբուլի ահաբեկչությունից հետո Ադրբեջանում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացնում
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններից հետո Ադրբեջանի օդանավակայաններում, երկաթուղում, ավտոկայաններում իրականացվում են անվտանգության ուժեղացված միջոցառումներ:
asialive-ի՝ ադրբեջանական աղբյուրից վերտպությամբ, մանրամասն ստուգումներ են իրականացվում տերմինալների մուտքերի մոտ, ուսումնասիրվում են օդանավակայանի տարածքում ու օդանավում գտնվող օբյեկտները: Նույնը վերաբերում է երկաթուղային կայարաններին, գնացքներին ու երկաթուղային կամուրջներին:
Հիշեցնենք, Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունները որոտացել են երեկ ուշ երեկոյան: Վերջին տվյալներով զոհվել է 41, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 239 մարդ: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ դա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է:
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում զոհերի թիվն ավելացել է
- Հայաստանցի ականատեսը՝ Ստամբուլի օդանավակայանի պայթյունների մասին
- ՀՀ ԱԳՆ-ն՝ Ստամբուլի պայթյունից տուժածների մեջ հայերի առկայության հավանականության մասին
- Թուրքիայի վարչապետ. Ստամբուլի օդանավակայանի վրա հարձակումը ԻԼԻՊ-ի ձեռքի գործն է