ՀՕՊ համաձայնագրի դեմ ցույց էր անում 4 մարդ՝ Ռուբիկ, Մուշեղ, Դավիթ և նորից էլի Ռուբիկ. Արսենյան
Հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի ընդունումով Հայաստանի հակաօդային պաշտպանության մակարդակը մի թեթև կավելանա: Այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Պատգամավորը բացատրեց, որ «մի թեթև»-ը նշանակում է, որ գործող հակաօդային պաշտպանության համակարգին ավելանում է երկու բաղկացուցիչ.
«Դրանցից մեկը կործանիչ ավիացիայի հնարավոր կիրառումն է, իսկ երկրորդ կոմպոնենտն այն է, որ ստանում ենք հնարավորություն օգտագործել ավելի լավ լոկացիոն սարքեր»:
Նրա կարծիքով, համաձայնագրի ընդդիմախոսներն ավելի ազնիվ կլինեին, եթե հարցն ավելի կտրուկ դնեին. «Պետք է գային ու ասեին՝ խզեք հարաբերությունները և դրեք հարցը, որ ռուսական ռազմական բազան Հայաստանում տեղաբաշխված չլինի: Երեկ մտնում էի Ազգային ժողով, տեսա ցույց են անում, ցուցարարների քանակը 4-ն էր՝ Ռուբիկ, Մուշեղ, Դավիթ և նորից էլի Ռուբիկ: Նրանք մեղադրում էին Ազգային ժողովին, որ ազգային դավաճանություն է կատարվում»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք գնում ենք ընտրության քաղաքական հայացքներով, թե ով է Ռուսաստանին մոտ, ով մոտ չէ. Բագրատյան
- Մենք դարձել ենք Ռուսաստանի արբանյակը. Փոստանջյան
- ՀՕՊ համաձայնագիրը լրացուցիչ ռեսուրս է ավելացնում Հայաստանի զինված ուժերին. Պաշտպանության փոխնախարար
- Պաշտպանության փոխնախարարը ներկայացրել է ՀՕՊ համաձայնագրի նպատակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին