«Անամոթ սուտ է». Զոհրաբյանի արձագանքը Փաշինյանին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքելու համար ձայն խնդրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, որ Փաշինյանն իրեն «ոչ տղամարդավարի է պահել» ու սուտ տեղեկություններ տարածել:
«Հարգելի գործընկերներ, ինչ հնչեց այստեղ կապված իմ անձի հետ, բացարձակ ապատեղեկատվություն և սուտ է: Այո, ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին նշյալ ելույթի հետ կապված որոշ պարբերություն չտեղադրել և իմ լրագրող գործընկերները ընդառաջել են ինձ: Բայց այն, ինչ հնչեց այստեղ բացարձակ սուտ է, ապատեղեկատվություն է:
Նշյալ գործիչը, որը իմանալով ճշմարտությունը, այստեղ հերթական սուտն է ներկայացնում, ես ասում եմ՝ իմ արժանապատվությունից ցածր է, նման անմակարդակ, նման նվաստ, նման անպարկեշտ, տղամարդուն ոչ վայել ելույթին անդրադառնալը: Ինչ այստեղ հնչեց՝ անամոթ, լկտի, տղամարդուն ոչ վայել սուտ է», -հայտարարեց Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին