Թուրքիայի վարչապետի և Պեսկովի հայտարարությունները կրկին չեն համընկնում
Թուրքիայի վարչապետը սկսել է «լինել-չլինելու» խաղ խաղալ, այն է՝ փոխհատուցել, թե չփոխհատուցել ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման վնասի համար: Հակասական տեղեկությունները ՌԴ-ից ու Թուրքիայից՝ շարունակվում են։ Մինչ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարում է, որ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում առկա է խոցված СУ-24 ռմբակոծիչի փոխհատուցման հարցը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նույն ակտիվությամբ հայտարարում է, թե փոխհատուցման մասին խոսք չկա։ Այս մասին գրում է «asialive.info»-ն՝ հղում անելով «topwar.ru» կայքին:
Թուրքական NTV հեռուստաընկերությունը հրապարակել է վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ «Ռուսական կողմին փոխհատուցման վճար տալու հարցը չի քննարկվում: Թուրքիան ընդամենը հայտնել է իր ափսոսանքը Ռուսաստանի Դաշնությանը»:
Միևնույն ժամանակ Յըլդըրըմը հայտարարել է, թե ռուս-թուրքական հարաբերություններում սառույցը սկսել է հալվել:
«Մենք հատկապես մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր եղբայրներին՝ Ադրբեջանին ու Ղազախստանին, այլ տարածաշրջանային երկրներին ու նրանց առաջնորդներին այս հարցում իրենց գործադրած մեծ ջանքերի համար: Մենք չենք սահմանափակվի միայն Ռուսաստանով ու Եգիպտոսով: Միջերկրական ծովի ավազանում և Սևծովյան տարածաշրջանում բոլոր հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը մեզ համար առաջնահերթություն է»,-մեջբերում է կայքը Թուրքիայի վարչապետի խոսքը:
Ըստ պարբերականի՝ եթե այսօր Թուրքիայի վարչապետը հրաժարվում է փոխհատուցման մասին իր իսկ հայտարարությունից, ապա ի՞նչն է խանգարում Թուրքիայի ղեկավարությանը վաղը հրաժարվել ներողությունից, նամանավանդ, որ Թուրքիայի նախագահի կողմից Կրեմլին ուղարկված ափսոսանքի մասին հայտնող նամակի վերաբերյալ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել:
Մեր մեղմ կարծիքով՝ Ռուսաստան-Թուրքիա «սիլիբիլին» գնալով անկանխատեսելի է դառնում։
Հարակից հրապարակումներ`
- Սգո արարողություն Մոսկվայում՝ Աթաթուրքի օդանավակայանում ահաբեկչության զոհերի հիշատակին
- Էրդողանի պես ինքնասիրահարված գործիչը ստիպված գնաց այդ քայլին. Սերգեյ Մինասյան
- Թուրքագետ. Էրդողանը խնդիր ունի «դեմքը չկորցնելու», իսկ Պուտինը` «բավարարված» լինելու
- Էրդողանը Պուտինին՝ ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի
- Սիրիացի նախարար.«Ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է»
- Էրդողանը վաղուց էր պլանավորել ռուսական ինքնաթիռի խոցումը
- Զարգացումները թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման շուրջ. Ժամանակագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան