ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը Լարսից ՀՀ կտեղափոխի 156 քաղաքացու
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Զվարթնոց օդանավակայանում կաշխատեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման խումբը, բժշկական ծառայություն, հոգեբանական ծառայություն:
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 134-135 կիլոմետր հատվածով երթևեկելը արգելվում է: Սողանքը Վրաստանի ռազմավարական մայրուղիում տեղի է ունեցել հունիսի 23-ին: Թերեք գետը փոխել է իր հունը և փակել 800 մետր երկարությամբ ավտոմայրուղին: Ըստ նախնական տվյալների, գետի բնականոն հունը վերադարձնելու և ճանապարհի վնասված հատվածը վերականգնելու համար կապահնջվի մոտ երկու շաբաթ:
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալների՝ Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար մեքենա, 40 մարդատար ավտոմեքենա և 2-3 ավտոբուս, ընդհանուր առմամբ՝ մոտ 345 մարդ, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ.Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար մեքենա, 40 մարդատար ավտոմեքենա
- Լարսի անցակետի բացման համար արվում է հնարավորինը. Վաչե Գաբրիելյան
- Փակ անցակետում մնացած հայաստանցիներին Երևան կտեղափոխի ՌԴ ԱԻՆ ավիացիան
- Վրաստանի ՆԳՆ-ն Ռուսաստան հասնելու այլընտրանքային ճանապարհ է առաջարկում... Բաքվով
- Լարսի փակ լինելու պատճառով երեխաները Սոչիից չեն կարողանում վերադառնալ
- Քարաթափման հետևանքով Վերին Լարսի անցակետը մոտ մեկ շաբաթ փակ կլինի
- Ծիրան արտահանողները Լարսի փակվելու հետևանքով վնասներ են կրում
- Վերին Լարսի անցակետը փակ կլինի մեկ շաբաթ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան