Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց երկրորդ տուրում
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում համառ պայքարում 63:70 հաշվով զիջել է ամենատիտղոսակիր թիմին՝ Անդորրայի հավաքականին, որն առաջնության գործող չեմպիոնն է: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջին քառորդից հետո հայ բասկետբոլիստներն առջևում էին 14:12 հաշվով: Երկրորդ քառորդն ավարտվեց 31:30 հաշվով՝ հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ քառորդում Հայաստանի թիմը 53:55 հաշվով զիջեց անդորրացիներին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակեց 23 միավոր:
Նախօրեին մեր հավաքականը 83:64 հաշվով հաղթել էր Մոլդովայի թիմին:
Հունիսի 30-ին, ժամը 14:45-ին Հայաստանի հավաքականը կխաղա Ուելսի ընտրանու հետ: