Նալբանդյան. Մենք հարգանքով ենք վերաբերվում Մեծ Բրիտանիայի ժողովրդի ընտրությանը
Դա Բրիտանիայի ժողովրդի ընտրությունն է, և մենք հարգանքով ենք վերաբերվում այդ ընտրությանը,-անդրադառնալով ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայում անցկացրած հանրաքվեի արդյունքներին, հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նալբանդյանը կրկնեց այն իրողությունը, թե՝ ամեն երկիր ինքը պետք է որոշի, թե որ ինտեգրացիոն գործընթացներում ինչ մակարդակով պետք է մասնակցի։ ԱԳ նախարարը ավելացրեց, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը զարգացնել և խորացնել թե Մեծ Բրիտանիայի, թե Եվրամիության հետ:
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, անդրադառնալով նույն հարցին, նշեց, որ դեմ է եղել ՄԵծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուն:
«Կարծում եմ, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, միությունը կկորցնի ավելին, քան ընդամենը մեկ անդամ պետությունն է: Ես հույս ունեի, որ հանրաքվեի արդյունքներն այլ կլինեն, բայց ցավոք, Մեծ Բրիտանիայի ժողովրդի մեծամասնությունը ԵՄ կազմից դուրս գալու որոշում կայացրեց»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյանը՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մասին
- Շտայնմայեր. Բաքվում քննարկվելու է Անջեյ Կասպրշիկի գրասենյակը մեծացնելու հարցը
- «Ադրբեջանը փորձում է ասել, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները կեղծարարությամբ են զբաղվում»
- Է. Նալբանդյան. Արցախի ինքնավարության հարցը երբևէ չենք քննարկել և չենք էլ քննարկի
- ԵԱՀԿ գործող նախագահ. Կարծում եմ, մենք ճիշտ ճանապարհին ենք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին