Հայաստանցի ականատեսը՝ Ստամբուլի օդանավակայանի պայթյունների մասին
Երևանի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը պայթյունների պահին վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայնում:
Ֆեյսբուքյան իր էջում նա պատմել է, որ երեկ չէ առաջին օրը բաց է թողել Աթենքից Երևան չվերթի օդանավը: Ստիպված է եղել ձեռք բերել դեպի Ստամբուլ թռչող ինքնաթիռի տոմս, վայրէջք են կատարել հենց պայթյունների պահին:
«Մենք մնացինք օդանավի մեջ երեք ժամ, երբ անկարգությունները սկսեցին: Օդանավակայանը պատրաստ չէր նման ողբերգության: Բոլոր աշխատակիցները փախան, որևէ մեկ հոգ չէր տանում հազարավոր երեխաների, հղի կանանց մասին, լացում էին, գոռում: Աշխատակազմը մեզ տվեց մեր ճամպրուկները: Շատ մարդիկ չէին կարողանում դրանք տանել, քանի որ դրանք իրենց համար ծանր էին, նրանք երեխաների հետ էին: Երբ այսօր ես ճամպրուկով ներս մտա դարպասներից, անվտանգության աշխատակիցները փորձում էին առգրավել ալկոհոլային խմիչքը: Ես ընդդիմացա ու խնդրեցի պետին: Նա ասաց, եթե ուզում եմ, որ իմ գնած ալկոհոլը մնա ուղեբեռում, պետք է հետ գնամ, հանձնեմ այն ու ևս մեկ անգամ ներս մտնեմ: Ես դրա համար ստիված էի վճարել 20 եվրո, սակայն իմ մեղքով չէր ուղեբեռը դրսում հայտնվել: Ընդհանուր առմամաբ անկարգություն ու անկազմակերպվածություն էր: Այս օդանավակայանը հակառակ իրենց պնդումների լավագույնը չէ: Շատ բան կա գրելու, բայց հոգնած եմ հիմա»,-գրել է նա:
Հիշեցնենք, Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունները որոտացել են երեկ ուշ երեկոյան: 36 մարդ զոհվել է, 150 մարդ վնասվածքներ ստացել: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ դա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն՝ Ստամբուլի պայթյունից տուժածների մեջ հայերի առկայության հավանականության մասին
- Թուրքիայի վարչապետ. Ստամբուլի օդանավակայանի վրա հարձակումը ԻԼԻՊ-ի ձեռքի գործն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին