Թուրքիայի վարչապետ. Ստամբուլի օդանավակայանի վրա հարձակումը ԻԼԻՊ-ի ձեռքի գործն է
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի վրա հարձակումն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիմը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ, բազմաթիվ մարդիկ տարբեր աստիճանի, այդ թվում ծանր վնասվածքներ են ստացել: Վարչապետի խոսքով, զոհվածների թվում կան օտարերկրացիներ:
Յըլդըրիմի խոսքով, ահաբեկիչներն օդանավակայան են հասել տաքսիով: Բոլոր երեք մահապարտ ահաբեկիչներն իրենց պայթեցնելուց առաջ կրակ են բացել:
Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան Ստամբուլի օդանավակայանի ելքի մոտ ու ավտոկայանատեղիում մահապարտներ ահաբեկիչների գործողությունների հետևանքով օդանավակայանը չի գործում, իրականացվել է տարհանում: Տարբեր աղբյուրների համաձայն, վիրավորների թիվը հասնում է 150-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան