ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստամբուլի օդանավակայանում զոհվածների ընտանիքներին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ստամբուլի օդանակավակայանում իրականացրած սարսափելի ահաբեկչական հարձակումները:
Այս մասին ասված է ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում:
Նախարարությունը ցավակցություն է հայտնել օդանավակայնում զոհվածների ընտանիքներին:
We condemn the horrible #terrorist attacks at the airport in #Istanbul. Our condolences to the families of all victims.
— MFA of Armenia (@MFAofArmenia) 29 июня 2016 г.
Հիշեցնենք, Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունները որոտացել են երեկ ուշ երեկոյան: Վերջին տվյալներով զոհվել է 41, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 239 մարդ: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ դա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է: