Հասարակություն 12:24 29/06/2016 Հայաստան

Բնապահպաններ. Այն ինչ պատահեց Արթիկում, յուրաքանչյուր պահի կարող է կրկնվել այլ բնակավայրերում

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Այն, ինչ կատարվեց օրեր առաջ Արթիկում, բնապահպանները կանխատեսում էին: Նման ու դեռ ավելի լուրջ  վտանգ հորդառատ անձրևների պարագայում առկա է նաև Գյումրիում, Վանաձորում, Երևանում ու այլ բնակավայրերում: Արթիկում պատահածից հետո պետք է համապատասխան մարմինները դասեր քաղեն ու անհապաղ գործի անցնեն:

Հեղեղի հետևանքով Արթիկի տուժած բնակիչներին դեռևս չի հաջողվել իրենց տներն ազատագրել ներխուժած ջրից: Այս պահին էլ նրանք զբաղված են ջուրը, խիճն ու քարերն իրենց տներից ու հարակից տարածքներից դուրս բերելով:

Panorama.am-ի հետ զրույցում քաղաքապետ Արսեն Աբրահամյանն ասաց, որ ջրհեղեղի հետևանքով բնակիչներին պատճառված վնասի չափը դեռ հստակ չէ:

«Հանձնաժողովը կազմել ու կառավարությանն է ուղարկել վնասի ծավալների վերաբերյալ տեղեկատվություն, իսկ վնասի չափի շուրջ հանձնաժողովի անդամները դեռ համաձայնության չեն եկել: Հենց որոշում կայացվի, տեղյակ կպահենք»,-ասաց տուժած համայքնի ղեկավարը:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Արթիկում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել էին քաղաքի գլխավոր փողոցները,  թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից: Ղարիբջանյան փողոցում վնասվել էր կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, մի քանի անասնագոմերում սատկել են անասուններ: Մարդկանց ողջ ունեցվածքը՝ գույքը, ոսկեղեն, անասուններ,  սնունդ, հագուստ, մնացել են ջրի տակ, պատվել ցեխով:

Հորդառատ անձրևներից Արթիկում տուֆի հանքախորշը լցվել է ջրով, պատնեշ հանդիսացող տուֆե քարերը չեն դիմացել ջրի հոսքին: Քարերի հսկա զանգվածն ու ջուրը լցվել են մարդկանց տներն ու գոմերը:

«Հանքը շահագործվել է խորհրդային տարիներին «Արթիկ տուֆ» ընկերության կողմից: Հենց այդ ընկերությունն էլ պետք է լցներ հանքի տեղը, ինչը տարիներով չի արել»,- ասաց քաղաքապետը:

Բնապահպանական համահայկական ճակատի անդամ Լևոն Գալստյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, եթե հանքը շահագործվել է խորհրդային տարիներին ու շահագործողը չի կատարել իր պարտավարությունները, ապա դա  պետք է աներ կառավարությունը:

«Այս պարագայում ՀՀ կառավարությունը չի կատարել իր պարտավորությունը: Սրա պատասխանատուները կարող է լինել 3-4 նախարարություն՝ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի ու բնական պաշարների, բնապահպանության և այլն: Նման բաները հաշվի առնելով, իմ համար ակնհայտ փաստ է դառնում, մեր պետությունը, որպես այդպիսին, գոյություն չունի: Սա միակ դեպքը չէ, ավելի վատ բաներ եմ տեսել ու ավելի վատ բաներ, ցավոք, կարող են լինել»,-ասաց Գալստյանը:

Բնապահպանն ահազանգում է, որ առատ տեղումները Հայաստանի այլ բնակավայրերում կարող են հանգեցնել ավելի լուրջ ու վտանգավոր հետևանքների:

«Մարդիկ չեն հասկանում իրական վտանգը: Կլիմայական պայմաններն էլ են փոխվել:  Ենթադրենք, երկու ժամ հորդառատ անձև գա, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի Արծվանիկի պոչամբարի հետ, կամ Գեղանուշի պոչամբարի հետ, կամ Ճոճկանի: Սրանք բոլորը կառուցված են միջազգային ու տեղական նորմերի խախտումներով: Ես չեմ ուզում, որ դժբախտ դեպք լինի, նոր մարդիկ հասկանան: Ցավոք, հասկանալու ունակ չեն, իրենց գործառույթները զրոյի են հավասարեցրել»,-մտահոգությունները ներկայացրեց Բնապահպանական համահայկական ճակատի ներկայացուցիչը:

Լ. Գալստյանը կոնկրետ Արթիկի հանքախորշերի վերաբերյալ որևէ պետական մարմնի չի ահազանգել, բայց այլ խնդիրների վերաբերյալ ահազանգերի արձագանքները թույլ են տալիս եզրակացնելու, որ դրանք  հիմնականում անպատասխան  են մնում, որևէ պետական մարմին հետևողականություն չի ցուցաբերում:

Շիրակի մարզում գործունեություն ծավալող «Գեոֆոն» գիտական-բնապահպանական  ՀԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում շեշտեց, որ հեղեղատարների, գետերի հուների մաքրման աշխատանքների օր առաջ իրականացումը հրամայական է ինչպես Արթիկում, այնպես էլ Գյումրիում, Երևանում ու այլ համայնքներում:

«Քաղաքապետարանը պետք է մաքրեր հեղեղատարները՝ համաձայնեցնելով մարզպետարանի հետ: Հիմա Գյումրու տարածքում 3 փոքր գետ է անցնում՝ Գյումրին, Ղորղոբան, Ջաջուռ սելավը: Դրանց հուների վիճակը շատ վատ է: Աստված ոչ անի, եթե տեղատարափ անձրև լինի, մի օր էլ  Գյումրիում նման բան կպատահի: Նույնը կարելի է ասել Վանաձորի մասին, Երևանում Գետառի մասին»,-ասաց Մարտիրոսյանը:

Բնապահպանը փառք է տալիս աստծուն, որ մարդկային զոհեր չեն եղել, ընդգծում է՝ աղետից պետք է դասեր քաղել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:45
Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը` Մարտին Մկրտչյանը հուզմունքից արտասվել է
Հայաստանից այս տարի Մանկական եվրատեսիլին հանդես եկող  10-ամյա Լեոն անցակցրել է իր գլխավոր փորձը: Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը`...
Աղբյուր` Panorama.am
22:35
Հրդեհից գյուղում երկու տուն է այրվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:05
Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է, որ Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց:...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ընդդիմությունը հրաժարականի պահանջ է ներկայացրել Աբխազիայի նախագահին և սկսել բարիկադներ բարձրացնել
Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբայի միջոցով հանրապետության նախագահ Ասլան Բժանիային փոխանցել են նրա...
Աղբյուր` Panorama.am
21:33
Վրաստանի ընդդիմությունը բողոքում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ
Վրաստանի ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համախոհների հետ միասին ուրբաթ օրը Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով երթ են...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված Միջազգային համաժողով
Իտալիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանում ավտոմեքենա է այրվել
ՆԳՆ փրկարար  ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստեպանովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական...
Աղբյուր` Panorama.am
20:22
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
Քիչ առաջ  Վերաքննիչ հակառաուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը  Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
20:16
Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝  Թումանյան փ....
Աղբյուր` Panorama.am
20:05
Երկրաշարժ՝ վրաց-թուրքական սահմանին
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Թուրքիայի հետ սահմանին  գրանցվել է երկրաշարժ, որի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն...
Աղբյուր` Panorama.am
19:32
Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
19:26
Հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները․ Կլաուդիա Բուշ
 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:06
Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արդեն մոտ մեկուկես ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում դեռ սովետական տարիներից...
Աղբյուր` Panorama.am
18:53
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունքն են արտահայտել ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման փաստի կապակցությամբ
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում կրկին լրագրողի...
Աղբյուր` Panorama.am
18:40
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանը՝ ԵՊՀ-ում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հերթական անգամ հյուրընկավել էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:28
ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում
Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից թռիչքաձև մեծանում է․ Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ներկայացվել է արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր»  և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
Մեսրոպ Մեսրոպյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։...
Աղբյուր` Panorama.am
17:55
Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների...
Աղբյուր` Panorama.am
17:47
Չորության դեմ պայքարելու համար ընտրեք ՑԻԿԱ բառը պարունակող քսուքներ. Մաշկաբանի խորհուրդները
Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը ձմռանն ընդառաջ մաշկի խնամքի հետ կապված մի քանի խորհուրդներ է տվել. «Հիմա տեսեք, դեռ ձմեռ չէ, բայց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սերժ Սարգսյանը 2016թ.-ին Սպիտակ տանը պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «ԱԺ-ում ՔՊ-ն բան ու գործ չունի անելու: Հիմա էլ անցել են հայ-արմերիկյան պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
17:27
Այս տարվա 10 ամսում գրանցվել է շմոլ գազից թունավորման 216 դեպք
Տաքանալ` պահպանելով զգուշությունը. արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր: Զգուշացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից ու հիշեցնում,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Սա պետական դավաճանnւթյան մասին հաղորդում է. ՔՊ-ականը՝ Աննա Գրիգորյանի ելույթից հետո դիմեց գլխավոր դատախազությանը
«Դուք եկեք, ասեք՝ Ադրբեջանի հետ ի՞նչ եք բանակցում, այդ չհամաձայնեցված կետերը ինչի՞ մասին են»,-ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-հորդոր հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի ավարտին մասնակիցները ստորագրեցին և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գրիգոր քահան Գրիգորյան. Ոչ մեկին ոչ առջևից գրկել եմ, ոչ էլ թիկունքից հարվածել
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը գրում է. «Հատուկ կարճմիտների, կամ նրանց համար,...
Աղբյուր` Panorama.am
16:52
Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է. Մարգարիտա Քարամյան
«Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
16:23 15/11/2024

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}