«Ադրբեջանը փորձում է ասել, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները կեղծարարությամբ են զբաղվում»
Ակնհայտ է, թե եռանախագահներն ում մասին են խոսում՝ որովհետև Հայաստանը բազմիցս կողմ է արտահայտվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմենրի ներդրմանն ու ԵԱՀԿ գործող նախագահի մշադիտարկման առաքելության, ինչպես նաև թիմի ընդլայմանը,-ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, որտեղ Ադրբեջանին ու Հայաստանին կոչ էր արվում վերացնել դեսպան Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման համար առկա խոչընոդտները:
Նա հիշեցրեց, որ անգամ 2011 և 2012 թվականներին Ռուսաստանի նախագահի կողմից կազմակերպված գագաթաժողովների ժամանակ Հայաստանը կողմ է արտահայտվել այդ առաջարկներին։ Նալբանդյանը նշեց նաև, որ անցած տարվա սեպտեմբերին եռանախագահող երկրների դեսպանները ընդգծեցին, որ Հայաստանը համաձայնել է առաջարկին, նրանք Ադրբեջանին կոչ արեցին վարվել նույն կերպ:
ԱԳ նախարարի խոսքով, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո Ադրբեջանն անմիջապես ձևացրեց, թե նման պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել և դա միայն եռանախագահների անձնական կարծիքն է:
«Դրանով Ադրբեջանը կարծես թե փորձում է ասել, որ ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները կեղծարարությամբ են զբաղվում, երբ նրանց համատեղ հայտարարության մեջ նշեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանձնառություն են ձեռք բերել ու պայմանավորվել են Կասպրշիկի թիմի ընդլայնման ու հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ»,-նշեց նա:
ԱԳ նախարարը ցավով նշեց, որ Ադրբեջանը միակ երկիրն էր, որ հունիսի սկզբին Կասպրշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ առաջարկը մերժեց:
«Երեք անգամ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը, ղեկավարներն էլ հայտարարում են, թե չգիտեն, ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ապա հիշեցնեմ, որ եռանախագհող երկրները դեռ հունսիի 4-ին նշեցին, որ կողմերի ԱԳ նախարարներին են հանձնել մանրամասն առաջարկները: Նրանք բազմիցս են հանձնել»,-ասաց Նալբանդյանը:
Նրա խոսքով, հայկական կողմը շարունակելու է եռանախագահողների ու ԵԱՀԿ Գործող նախագահի հետ ջանքերը:
Հարակից հրապարակումներ`
- Է. Նալբանդյան. Արցախի ինքնավարության հարցը երբևէ չենք քննարկել և չենք էլ քննարկի
- ԵԱՀԿ գործող նախագահ. Կարծում եմ, մենք ճիշտ ճանապարհին ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան