Հայ-ռուսական ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը ԱԺ-ն ընդունեց
Հայաստանի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ՝ 101 կողմ, 8 դեմ, ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:
Այն ներկայացնելիս Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրել էր, որ փաստաթղթի կողմերն են Ռուսաստանը և Հայաստանը:
«Համաձայնագրի նպատակը տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծումն է», -ասել էր փոխնախարարը:
Դեմ էին ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը, ինչպես նաև «Ժառանգություն» խմբակցության նախկին ու ներկա անդամները և Էդմոն Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Բաղդասարյանը՝ «քաղաքական սեքսուալության» մասին
- ՀՕՊ համաձայնագրի դեմ ցույց էր անում 4 մարդ՝ Ռուբիկ, Մուշեղ, Դավիթ և նորից էլի Ռուբիկ. Արսենյան
- Մենք դարձել ենք Ռուսաստանի արբանյակը. Փոստանջյան
- ՀՕՊ համաձայնագիրը լրացուցիչ ռեսուրս է ավելացնում Հայաստանի զինված ուժերին. Պաշտպանության փոխնախարար
- Պաշտպանության փոխնախարարը ներկայացրել է ՀՕՊ համաձայնագրի նպատակը
- «Ժառանգություն»-ը դատապարտում է ՀՕՊ-ի միավորման վերաբերյալ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան