Գագիկ Բեգլարյան. Վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ այլընտրանքային ճանապարհ ունենալու համար
Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Վրաստանի իշխանությունների, ինչպես նաև ռուսաստանցի մեր կոլեգաների հետ: Ռուսական կողմն օգնեց մեր քաղաքացիներին Երևան վերադարձնելու հարցում:
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով Լարսի անցակետի փակման հետևանքներին ու դրանք վերացնելուն ուղղված աշխատանքներին:
«Այսօր ես խոսել եմ Վրաստան, գիտեմ, որ աշխատանքներն ընթանում են: Գետի ջրի հունը, որը փոխվել էր 100 տոկոսով, հիմա 50 տոկոսով բերվել է նախկին ուղղության»,-ասաց Բեգլարյանը, ավելացնելով, որ դրանից հետո ճանապարհից կհեռացվեն լեռներից ընկած քարարեը:
«Իրենց տրամադրած տվյալներով, միջինը 10-14 օրում մենք Լարսի ճանապարհը կունենանք«մ-ասաց նախարարը:
Նրա խոսքով, այս պահին վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ այլընտրանքային ճանապարհ ունենալու համար:
«Ես ինքս համոզված եմ, որ լինելու է Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև համաձայնություն, որպեսզի Լարսից բացի մենք ունենանք այլընտրանքային ճանապարհ»,-ասաց Բեգլարյանը, ավելացնելով, որ այսօր Հարավային Օսիայի տարածքով կա լավ ճանապարհ:
Մանրամասները՝ տեսանյութում: