Էրդողանը Նազարբաևին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում ունեցած ավանդի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ղազախստանի Նախագահին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի ընտրություններում Ղազախստանի հաղթանակի կապակցությամբ:
Ղազախական լրատվամիջոցի հաղորդմամբ, Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ղազախստանի նախագահին Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործում ունեցած անգնհատելի ավանդի ու մեծ աշխատանքի համար: Նուրսուլթան Նազարբաևին նա տեղեկացրել է ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, ապա հույս հայտնել, որ Անկարայի ու Մոսկվայի միջև նախանշված մերձեցման բոլոր քայլերը կիրականացվեն:
Էրդողանը Ղազախստանի նախագահին հրավիրել է առաջիկայում այցելել Թուրքիա:
Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի նախագահը ցավակցել է Էրդողանին՝ Ստամբուլի օդանավակայանում կատարվածի կապակցությամբ: Նազարբաևն ընդգծել է, որ իր երկիրը դատապարտում է համաշխարհային անվտանգությանը սպառնացող ահաբեկչական ու ծայրահեղական գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս-թուրքական մերձեցմումը մտահոգել է Հայաստանից ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանողներին. ՀԺ
- Նալբանդյանը՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մասին
- Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Թուրքիան ռուս զբոսաշրջիկների առաջև բացելու հարցում
- Դիվանագետների արձագանքը՝ Ղազախստանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու ժամանակ
- Սգո արարողություն Մոսկվայում՝ Աթաթուրքի օդանավակայանում ահաբեկչության զոհերի հիշատակին
- Գերմանիայում Էրդողանի և Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել ռազմական հանցագործության մեղադրանքով
- Էրդողանը Պուտինին՝ ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին