Իրանցիներն ընդդեմ Թուրքիայի ջրային քաղաքականության՝ բողոք են ներկայացրել ՄԱԿ
Իրանցիներն ընդդեմ Թուրքիայի ջրային քաղաքականության՝ բողոք են ներկայացրել ՄԱԿ,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի շուրջ երկու հազար քաղաքացիներ դիմում նամակով դիմել են ՄԱԿ և ՅՈՒՆԵՍԿՕ՝ բողոքելով, որ Թուրքիան իր վարած շրջային քաղաքականությամբ սպառնում է տարածաշրջանի էկոհամակարգին և նպաստում ճգնաժամերի առաջացմանը:
Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան Տիգրիս գետի վրա բազմաթիվ ամբարտակներ է կառուցել՝ վնասներ պատճառելով հարևան երկրներին:
Իրանցի փորձագետ Ֆաթեմե Զոֆրնեժադը «ՄԵՀՐ»-ին տված հարցազրույցում, մտահոգություն հայտնելով Թուրքիայի վարած ջրային քաղաքականության կապակցությամբ, նշել է, որ միայն Աթաթուրքի ամբարտակն ավելի շատ ջրային պաշարներ է կուտակել, քան Իրանի ամբողջ ամբարտակաները միասին վերցրած:
Հավելենք, որ Իրանի ջրամատակարարման ինժեներական կազմակերպության գլխավոր տնօրեն Համիդ Ռեզա Ջանբազը, օրերս անդրադառնալով ջրի պաշարների սակավության հետ կապված խնդիրներին, տեղեկացրել էր, որ Իրանի 80 միլիոն բնակչության շուրջ 35 միլիոնը ջրի պակասի հետ կապված խնդիրներ ունի: