Լարսում շրջափակման մեջ մնացած 96 քաղաքացի արդեն տեղափոխվել է Երևան
Անցած գիշերվա ընթացքում 2-րդ անգամ ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 07.55-ին` Հայաստան տեղափոխելով ևս 48 մարդու:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, Հյուսիսային Օսիայից Երևան իրականացվող հատուկ չվերթների ուղևորներին ուղեկցել են Ռուսաստանում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Արտակ Ղազարյանը, ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչները և բժիշկները` ուշադրության կենտրոնում պահելով հղի կանանց և երեխաներին:
ԱԻՆ-ից հիշեցնում են, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը կշարունակի տրամադրել օպերատիվ տեղեկատվություն:
Ժամը 02:20-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված 48 քաղաքացու:
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը «Զվարթնոց» միջազային օդանավակայանում իրականացնում է հերթապահություն, և չվերթների ժամանման մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը Լարսից ՀՀ կտեղափոխի 156 քաղաքացու
- ԱԳՆ.Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար մեքենա, 40 մարդատար ավտոմեքենա
- Վրաստանի ՆԳՆ-ն Ռուսաստան հասնելու այլընտրանքային ճանապարհ է առաջարկում... Բաքվով
- Լարսի փակ լինելու պատճառով երեխաները Սոչիից չեն կարողանում վերադառնալ
- Քարաթափման հետևանքով Վերին Լարսի անցակետը մոտ մեկ շաբաթ փակ կլինի
- Ծիրան արտահանողները Լարսի փակվելու հետևանքով վնասներ են կրում
- Վերին Լարսի անցակետը փակ կլինի մեկ շաբաթ