
Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ունի
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) հնարավորություն է տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին՝ մասնակցելու Ռիոյի Օլիմպիական խաղերին:
Վենեսուելայում մարզիկները կմասնակցեն վարկանշային մրցաշարի, որում հայ բռնցքամարտիկը նույնպես կփորձի ուղեգիր նվաճել:
Ինչպես ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, Բաչկովը մրցատեղի է մեկնել մարզիչ Մեխակ Ղազարյանի հետ: Հուլիսի 2-ին կկայանան կշռման արարողությունը և վիճակահանությունը:
Մրցաշարը կանցկացվի հուլիսի 3-8-ը: