
Ստամբուլի ահաբեկչությունները և զբոսաշրջության «թեժ ակցիաները. Обозреватель
Ուկրաինական Обозреватель պարբերականը վերլուծական հոդվածով անդրադարձել է Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ահաբեչություններին և հաշվարկել է զբոսաշրջային բիզնեսի վրա դրա հնարավոր ազդեցությունը:
Ըստ պարբերականի` 2015թ-ից Թուրքիայում տեղի է ունեցել շուրջ 40 ահաբեկչություն, որոնք խլել են մի քանի հարյուր մարդու կյանք և ավելի քան հազար հոգի վիրավորվել է:
Այս հանգամանքը հավանական է դարձնում Թուրքիայի հայտնի հանգստյան գոտիների համար «եգիպտական սցենարի» կրկնությունը, երբ մի քանի ամիսների ընթացքում ամբողջ զբոսաշրջային բիզնեսը կաթվածահար եղավ: 2015թ-ին Թուրքիայում տեղի է ունեցել 37ահաբեկչություն, որոնք խլել են 276 մարդու կյանք և վիրավորվել է ևս 1233 հոգի: Եվ եթե քրդերն ահաբեկչություն են իրականացնում հիմնականում երկրի հարավում և զինվորականների ու ոստիկանության դեմ, ապա ծայրահեղ իսլամիստների թիրախը խաղաղ բնակիչներն են:
Հենց «Իսլամական պետության» զինյալներին են վերագրվում 2015թ-ի հոկտեմբերի 10-ին Անկարայում իրականացված ահաբեկչությունը, որի ընթացքում մահացավ 102 մարդ, ինչպես նաև հունիսի 28-ին իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով մահացավ 41 և վիրավորվեց 239 քաղաքացիական անձ:
.jpg)
.jpg)
.jpg)
Իհարկե, Թուրքիայի հարավ-արևելքը զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում և այնտեղ շատ չեն այցելում, սակայն այն զբոսաշրջիկները, որոնք ցանկություն կունենան այցելել Ստամբուլ կամ Անկարա, պետք է պատրաստ լինեն արտակարգ իրավիճակներին:
Պետք է նաև նկատել, որ Թուրքիայի հիմնական զբոսաշրջային կենտրոնները մինչ այժմ ահաբեկչության թիրախում չեն հայտնվել: Իշխանությունները ևս վստահեցնում են, որ այս հատվածներում անվտանգության խստացված միջոցներ են ձեռք առնված, և զբոսաշրջիկներին վտանգ չի սպառնում:
(1).jpg)