Ստամբուլի օդանավակայնում պայթյուններ իրականացրածները Ռուսաստանից, Ուզբեսկտանից և Ղրղզստանից են
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ ահաբեկիչները, որոնք կասկածվում են Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյուններ իրականացնելու մեջ, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից են: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի կառավարության պաշտոնյաներից մեկը:
Աղբյուրը հիշեցնում է, որ պայթյունների հետևանքով զոհվել է 42 մարդ: Զբաղվածության ցուցանիշով Եվրոպայում երրորդ օակայանում իրականացրած պայթյուններն ամենամահաբերն էին Թուրքիայում այս տարվա ընթացքում իրականացրած ահաբեկչություններից: Պայթյունների հետևանքով 239 մարդ է վիրավորվել:
Նշվում է, որ թուրք պաշտոնյան կասկածյալների վերաբերյալ այլ մանրամասներ չի հրապարակել, նշելով, որ այլ տվյալներ քննությունը դեռ չի պարզել:
«Բժշկական խումբն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, որպեսզի ավարտին հասցնի նույնականացման գործընթացը»,-ասել է նա:
Ստամբուլի օդանավակայնի պայթյունների գործով 13 մարդ է ձերբակալվել, նրանցից 3-ըն օտարերկրացիներ են:
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի ահաբեկչությունները և զբոսաշրջության «թեժ ակցիաները. Обозреватель
- Էրդողանը Նազարբաևին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում ունեցած ավանդի համար
- Սգո արարողություն Մոսկվայում՝ Աթաթուրքի օդանավակայանում ահաբեկչության զոհերի հիշատակին
- Թուրքիայի վարչապետ. Ստամբուլի օդանավակայանի վրա հարձակումը ԻԼԻՊ-ի ձեռքի գործն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան